Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում, կակաո օգտագործող պացիենտները սկսել են ավելի լավ քայլել: Ըմպելիքի շնորհիվ կամավորները կարողացել են քայլել 42,6 մետր ավելի` 6 րոպեի ընթացքում: Ֆլավանոլներով հարուստ ըմպելիքը նաև լավացրել է մկանների աշխատանքը և արյան շրջանառությունը` ծնկերում:

Հիշեցնենք, որ ծայրամասային զարկերակների հիվանդությունը բնորոշվում է անոթների նեղացումով, որը պակասեցնում է սրտից դեպի ոտքեր` արյան հոսքը: Ախտանշաններն են՝ ցավը, ցնցումները, թուլությունը, ոտքերում` սեղմվածությունը, կամ այլ ցանկացած տհաճ զգացողություն` քայլելիս: Հայտնի է նաև, որ այդ հիվանդության ժամանակ դիտվում է միտոքոնդրիաների՝ ծնկների բջիջների էներգետիկ գործարանների վնասում:

Գիտնականները ենթադրում են, որ կակաոյի հիմնական ֆլավանոլ էպիկատեխինը կարող է ուժեղացնել միտոխոնդրիալ ակտիվությունը և ամրացնել ծնկների մկանները: Հետազոտությունը կակաո օգտագործողների մոտ ցույց է տվել միտոխոնդրիալ ակտիվության և մազանոթների ամրության բարձրացում, ինչպես նաև առողջական այլ ցուցանիշների լավացում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ