ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am

Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 29-ին EbioMedicine հանդեսում: Հեղինակները գտնում են, որ այդ նյութը կարող է կյանքը եևկարացնել մոտավորապես 10 տոկոսով:
«Մենք փնտրում ենք պատրաստուկներ, որոնք ընդունակ կլինեն ոչնչացնել վնասված ծերացող բջիջները, որոնք տարիքի հետ ավելի ու ավելի են կուտակվում` օրգանիզմի համար դառնալով վնասակար: Պարզվում է, որ ֆեզիտինը բնական միջոց է, որը կարող է ընտրողաբար և արդյունավետ սպանել ծերացող բջիջները, կամ՝ պակասեցնել նրանց ու բորբոքային սպիտակուցների արտադրությունը». ասում է Միննեսոտի Համալսարանում ծերության բիոլոգիայի և նյութափոխանակության ինստիտուտի (Institute on the Biology of Aging and Metabolism at the University of Minnesota) ղեկավար Լաուրա Նիդերնհոֆերը:
Բջիջները ծերանում են, երբ ծերության հետևանքով հասնում են որոշակի վնասման: Երիտասարդների իմուն համակարգն ընդունակ է մաքրել օրգանիզմը ծերացող բջիջներից, բայց, մեծանալուն համընթաց, այդ գործընթացը գնալով դժվարանում է: Այդ բջիջների կուտակումը կարող է առաջացնել բորբոքում և արտադրել հյուսվածքները քայքայող ֆերմենտը: Ֆիզետինը պատկանում է սենոլիտիկներին, որոնք ոչնչացնում են ծերացող բջիջները: Այդ հատկությունը ստուգելու համար գիտնականները ֆիզետինը տվել են ծերացող մկներին:
«Հատկանշական է, որ այդ մկների մոտ առողջ կյանքի տևողությունը աճել է 10 տոկոսով». -հայտնում է հետազոտման հեղինակ Պոլ Ռոբբինսը (Paul Robbins) Միննեսոտի համալսարանից:
Հետազոտողներն լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են նաև ֆիզետինի ազդեցությունը մարդու ճարպային հյուսվածքի վրա, որպեսզի հասկանան, թե ինչպես է ֆիզետինն ազդում ո՛չ միայն մկների, այլ նաև մարդկանց վրա: Եվ քանի որ այն կարողացել է պակասեցնել ծերացող բջիջների քանակը նաև մարդու ճարպային հյուսվածքում, գիտնականները կարծում են, որ հնարավոր է այն կազդի նաև մարդկանց վրա:
Այնուամենայնիվ, մրգերում և բանջարեղենում պարունակվող ֆիզետինի քանակն անբավարար է ծերացող բջիջների անհրաժեշտ քանակի քայքայման համար: Գիտնականները դեռ պետք է գտնեն նրա արդյունավետ դոզան:
Հունիսին Nature Medicine հանդեսում լույս տեսած հոդվածում ասվում է, որ ֆիզետինը կարող է լավացնել ծերության ժամանակ օրգանիզմի գործունեությունը, իսկ Aging Cell հանդեսում օգոստոսին հրապարակված հոդվածը պնդում է, որ ծերացող բջիջները կարող են կապ ունենալ Այցհեյմերի հիվանդության հետ:
Ֆիզետինը ներկայում կլինիկական հետազոտություն է անցնում Մեյո կլինիկայում և այն կարող է ծերացող բջիջների դեմ պայքարի համար արդեն հասանելի լինի մոտակա մի քանի տարում:


Կարդացեք նաև

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է РИА Новости-ին...



Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...



РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...



Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...



Գիտնականները պարզել են, որ սննդի կալորիականության սահմանափակումն` անգամ նվազագույն չափով, կարող է բավականին նվազեցնել սրտի նոպաների վտանգը. Գրում է Xinhua-ը...



Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...



Եթե ընդունեք կոկոսի յուղը ամեն օր 4 շաբաթվա ընթացքում, ապա կարող եք քչացնել սրտի հիվանդությունների և ինսուլտի վտանգը. Ասում է Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը: Ինչպես նշում է The Deccan Chronicle-ը, արվել են...



Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...



Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղիների քաղցկեղի և աղեստամոքսային ուղու այլ հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոն կարող է լինել արիլային...



Շվեդ գիտնականները հայտնաբերել են մեղրի բաղադրության մեջ 13 հակաբակտերիալ բաղադրիչներ, որոնք, նրանց խոսքերով, առավել արդյունավետ են աշխատում, քան մահացու վարակների (այդ թվում՝ պրոպինիբակտերիա, ոսկեգույն ստաֆիլակոկի) դեմ...



Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...



Սև թեյը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի վրա և կարող է նույնիսկ օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Med2.ru-ն գրում է, որ այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները...



Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են հնդկական կծու պղպեղի հակաքաղցկեղային հատկությունները, հայտնում է newsyou.info-ն: Այս համեմունքի բաղադրության մեջ կա նյութ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն