ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Նուռը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը. գիտնականներ. news.am
Նուռն օգտակար է ո՛չ միայն այն պատճառով, որ օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, այլեւ կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Վերջերս դա ապացուցել են Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի շվեյցարացի գիտնականները:
Չնայած երկար ժամանակ նուռը համարվում էր ծերացումը դանդաղեցնող լավագույն մրգերից, մինչեւ վերջերս որեւէ լուրջ գիտական հաստատում չկար: Իսկ որոշ հետազոտությունների արդյունքներ նույնիսկ թույլ էին տալիս ենթադրել, որ խոսքն այդ միրգն արտադրողների անբարեխիղճ գովազդի մասին է: Սակայն այժմ շվեյցարացի գիտնականներին, այնուամենայնիվ, հաջողվել է ապացուցել, որ նռան օգուտի մասին բոլոր պնդումներն իրականությանը համապատասխանում են:
Նրանց հաջողվել է նռան մեջ հայտնաբերել նյութ, որը փոխակերպվում է աղիների միկրոբների ներգործությամբ եւ մկանային բջիջներին հնարավորություն տալիս պաշտպանվել ծերացման գլխավոր պատճառներից: Այս արդյունավետությունը լիովին հաստատվել է նեմատոդների (կլոր որդերի) եւ կրծողների վրա կատարված փորձերով: Մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ դեռեւս չեն կատարվել, բայց գիտնականները ծրագրում են մոտ ապագայում իրականացնել:
Ծերացմանը զուգահեռ՝ մեր բջիջներն ավելի մեծ դժվարությամբ են մաքրում իրենց «էներգակայանները»` միտոքոնդրիումները: Արդյունքում նրանք կորցնում են բջիջներն էներգիայով սնուցելու իրենց առանցքային գործառույթի իրականացման ընդունակությունը: Նման դեգրադացիա է նկատվում շատ հյուսվածքներում՝ ներառյալ նաեւ մկանային, որոնք աստիճանաբար թուլանում են: Գիտնականների խոսքով՝ չգործող միտոքոնդրիումների կուտակումը դերակատարում ունի շատ հիվանդությունների առաջացման ժամանակ, ինչպես, օրինակ, Պարկինսոնի հիվանդության:
Շվեյցարացի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն մոլեկուլը՝ ուրոլիտին A, որը վերականգնում է բջջային միտոքոնդրիումների ինքնամաքրման ընդունակությունը: Դրա օգտագործումը բջջային որդերի շարքում կյանքի տեւողությունը 45 տոկոսով մեծացրել է: Մոլեկուլը տարեց մկներին ներարկելուց հետո վազքանիվի մեջ վարժությունների սպորտային ցուցանիշները 42 տոկոսով աճել են:
Սակայն դեռեւս չարժե նուռ գնելու համար խանութ շտապել. միրգը ոչ թե հենց մոլեկուլն է պարունակում, այլ նրա պրեկուրսորը: Ուրոլիտին A-ն մեր աղիներում է հայտնվում` տեղական բակտերիաների ազդեցությամբ, բայց նրա քանակը կախված է աղիների միկրոբիոմից: Որոշ մարդկանց օրգանիզմում այս մոլեկուլն ընդհանրապես չի արտադրվում, եթե անգամ նրանք կիլոգրամներով նուռ են ուտում:
28.12.2016 Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
16.10.2019
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
07.12.2018
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
06.12.2018
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
29.01.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ