Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Կարմիր գինու մեջ առկա նյութը պաշտպանում է ձվարանների պոլիկիստոզից. news.am

Կարմիր գինու մեջ առկա նյութը պաշտպանում է ձվարանների պոլիկիստոզից. news.am

Կարմիր գինու մեջ առկա նյութը կարող է պաշտպանել ձվարանների պոլիկիստոզից, որն աշխարհում կանանց անպտղության պատճառներից է: Այս մասին հայտնել են University of California-ի գիտնականները:

30 կանանց մասնակցությամբ նրանց վերջին հետազոտությամբ պարզվել է, որ կարմիր գինու եւ ընկուզեղենի մեջ պարունակվող ռեսվերատրոլը կարող է օգնել ձվարանների պոլիկիստոզ ունեցող կանանց  հորմոնալ անհավասարակշռության դեմ պայքարին: Գիտնականների խոսքով՝ այդ նյութը ո՛չ միայն հակաբորոքային է, այլեւ էականորեն նվազեցնում է ձվարանների պոլիկիստոզով տառապող կանանց մոտ տեստոստերոնի եւ դեգիդրոէպիանդրոստերոն սուլֆատի (որը փոխարկվում է տեստոստերոնի) մակարդակը :

Ձվարանների պոլիկիստոզով 30 կանայք University of Poznan-ում (Լեհաստան) 3 ամսվա ընթացքում կամ ռեսվերատրոլ պարունակող սննդային հավելուկ են ստացել, կամ` պլացեբո: Երեք ամիս հետո պատրաստուկն ընդունած կանանց մոտ տեստոստերոնի եւ  դեգիդրոէպիանդրոստերոնի մակարդակը նվազել է, համապատասխանաբար՝ 23.1 եւ 22.2 տոկոսով, իսկ պլացեբո ընդունած կանանց մոտ այդ հորմոնների մակարդակն աճել է համապատասխանաբար՝ 2.9 եւ 10.5 տոկոսով: Ավելին՝ ռեսվերատրոլ ընդունող կանանց մոտ 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը նվազել է, քանի որ նրանց օրգանիզմն ինսուլինի նկատմամբ ավելի ընկալունակ է դարձել:

Գիտնականների կարծիքով՝ այսպիսով, ռեսվերատրոլը կարող է օգնել հորմոնալ հավասարակշռության վերականգնմանը եւ մեծացնել կանանց հղիանալու հնարավորությունները:

Ձվարանների պոլիկիստոզի պատճառներն ներկայում մինչեւ վերջ հետազոտված չեն, սակայն բացառված չէ, որ այդ հիվանդության առաջացման հարցում դերակատարում ունեն նաեւ ժառանգական հակվածությունը եւ հորմոնալ անհավասարակշռությունը (տեստոստերոնի եւ անդրոգենների բարձր մակարդակը): Հայտնի է, որ ձվարանների պոլիկիստոզով տառապում է աշխարհում յուրաքանչյուր տասներորդ կինը: Ավելին՝ սա առավել հաճախ հանդիպող հիվանդություն է պտղաբեր տարիքի կանանց շրջանում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. StopAlcoLife.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ