Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Բնական կենսահյութ, որն ունի բացառիկ բուժիչ հատկություններ. 1in.am

Բնական կենսահյութ, որն ունի բացառիկ բուժիչ հատկություններ. 1in.am

Նուռն իսկական բնական կենսահյութ է, որն օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները և ունի նաև այլ բուժիչ հատկություններ: Այսպես են կարծում Իսպանիայի գիտնականները՝ փոխանցում է newsyou.info-ն:

Լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նռան հյութը՝ ներառյալ կեղևը և հատիկները, բարելավում է ուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը:

Նռան բուժիչ հատկությունները բացատրվում են օրգանիզմում թթվայնացման գործընթացների նվազեցմամբ, որի ընթացքում բջիջներում վնասվում է ԴՆԹ-ն: Հետաքրքրի է, որ առավել օգտակար են համարվել մրգի ոչ ուտելի մասերը, որոնք պարունակվում են մզվածքում կամ հյութում:

Նուռը հայտնի է իր բացառիկ հատկություններով դարերի ընթացքում: Այն պարունակում է А, С և Е վիտամիններ, ինչպես նաև երկաթ և հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում քայքայիչ գործընթացներ առաջացնող ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. glintvein.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ