Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյը կանխում է զարկերակների պատռվածքները. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյը կանխում է զարկերակների պատռվածքները. 1in.am

Ճապոնացի կենսաբանները պարզել են, որ կանաչ թեյի օգտագործումը նվազեցնում է որովայնային աորտայի հանկարծակի պատռվելու վտանգը, որը հիմնականում հանգեցնում է մարդու կամ կենդանու մահվան: Այդ մասին ասված է Journal of Vascular Surgery-ում հրապարակված հոդվածում:

Որովայնային աորտայի վնասված պատերի հանկարծակի պատռվածքները տարեց մարդկանց մահվան հիմնական պատճառն են: Այդպիսի պատռվածքներն աշխարհում տարեկան խլում են 150 հազար մարդու կյանք:

Գիտնականների կատարած փորձերը ցույց են տվել, որ պոլիֆենոլային միացությունները, որոնք մեծ քանակով պարունակվում են կանաչ թեյում, արդյունավետ ազդեցություն են թողնում որովայնային աորտայի վրա: Նրանց խոսքերով՝ դա կապված է այն բանի հետ, որ այդ նյութերը խթանում են աորտայի բջիջներին արտադրել ավելի մեծ քանակությամբ էլաստին (սպիտակուց, որը պատասխանատու է պատերի ճկունության և ամրության համար): Բացի այդ՝ կանաչ թեյում պարունակվող նյութն ուժեղ հակաօքսիդիչ է, որը դանդաղեցնում է աորտայի բջիջների բնական ոչնչացումը և կանխում բորբոքային գործընթացները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ