Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Ցիտրուսային մրգերը՝ ճարպակալումը կանխելու արդյունավետ միջոց. 1in.am

Ցիտրուսային մրգերը՝ ճարպակալումը կանխելու արդյունավետ միջոց. 1in.am

Նարինջն ու այլ ցիտրուսային մրգերը կանխում են ճարպակալումից բարդացումների զարգացումը՝ պարզել են Սան Պաուլուի համալսարանի գիտնականները, ովքեր ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները Քիմիայի ամերիկյան միության ամենամյա համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը։

Հետազոտողները փորձ են կատարել 50 մկների վրա, որոնց մի մասն օգտագործել է ֆլավոնոիդներով (կա նարինջի, կիտրոնի մեջ) հարուստ սնունդ։ Կենդանիներին բաժանել են մի քանի խմբերի, առաջինում կրծողները սնվել են ստանդարտ սննդակարգով, երկրորդում կենդանիները սնվել են ճարպերի մեծ քանակությամբ սննդով, իսկ մյուսում տրամադրվել է ճարպերով և ֆլավոնոիդներով հարուստ սննդակարգ։

Պարզվել է, որ սովորական ճարպոտ սնունդը նպաստել է արյան մեջ թիոբարբիտուրաթթվի պարունակության ավելացմանը, ինչը բջիջների վնասման ցուցանիշ է։ Սակայն ֆլավոնոիդներ գեսպերիդինը, էրիոցիտրինը և էրիոդիկտիոլը նվազեցրել են վերոնշյալ թթվի մակարդակը համապատասխանաբար` 50, 57 և 64 տոկոսով։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. citrys.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ