Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Սոյայի կաթը կարող է օգտակար լինել ձվարանների պոլիկիստոզով կանանց համար. news.am

Սոյայի կաթը կարող է օգտակար լինել ձվարանների պոլիկիստոզով կանանց համար. news.am

Սոյայի կաթը կարող է ձվարանների պոլիկիստոզով կանանց պաշտպանել սրտի հիվանդությունից եւ 2-րդ տեսակի դիաբետից: Այդ մասին հայտնում են Kashan University of Medical Sciences-ի իրանցի հետազոտողները: Գիտնականների խոսքով, այդ ըմպելիքն օգնում է հաշվեկշռել հորմոնների մակարդակը եւ պաշտպանություն ապահովել մի շարք հիվանդություններից:

Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը հորմոնային դիսբալանսի հետեւանքով առաջացող եւ ձվարանների նորմալ աշխատանքին խոչընդոտող հիվանդություն է: Այս համախտանիշի պատճառով կինը կարող է անպտղություն ունենալ, բերել դաշտանային ցիկլի խագարումների, քաշի ավելացման, գլխի մազաթափության եւ մազերի ավելորդ աճ մարմնի այլ մասերում:

Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենատարածված հորմոնային խանգարումներից է: Այն զարգանում է, եթե կանացի օրգանիզմը տեստոստերոնի եւ սեռական այլ հորմոնների ավելի մեծ քանակություն է արտադրում, քան անհրաժեշտ է:

Իրանի մասնագետները պարզաբանել են, որ սոյայի մթերքներում բաղադրիչներ կան, որոնք բարելավում են կանանց մոտ նյութափոխանակությունը եւ սրտանոթային համակարգի աշխատանքը: Դա կապված է նրա հետ, որ սոյան բուսական էսթրոգենների աղբյուր է, որոնք օգնում են շտկել հորմոնային դիսբալանսը:

Գիտնականներն առաջին հետազոտությունն են իրականացրել, որը ցույց է տվել կապ սոյայի կաթի օգտագործման եւ համախտանիշի զոհերի վիճակի կայունացման միջեւ: Կամավորների խմբում արձանագրվել է կենսաբանական նշիչների բարելավում, որոնք ցույց են տալիս, թե օրգանիզմը որքանով է ինսուլինն արդյունավետ օգտագործում արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար: Սոյայի կաթ ստացող կանանց մոտ նաեւ արյան մեջ վտանգավոր խոլեսթերինի մակարդակի նվազում է արձանագրվել: Հետազոտությանը մասնակցել են 18-40 տարեկան կանայք, ովքեր տառապել են ձվարանների պոլիկիստոզով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. biznestoday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ