Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Արեւապաշտպան քսուկը պաշտպանում է մելանոմայից. հետազոտություն. news.am

Արեւապաշտպան քսուկը պաշտպանում է մելանոմայից. հետազոտություն. news.am

Արեւապաշտպան քսուկը կարող է կանխել քաղցկեղի զարգացումը: Ամեն դեպքում, այդ մասին են վկայում մկների վրա Օհայոյի նահանգային համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները:

Գիտնականները` Քրիստիան Բերդի գլխավորությամբ, փոփոխված գեներով մկների սերունդ են ստեղծել, որոնց վրա փորձարկել են պաշտպանական  30 (SPF 30) գործակցով քսուկի ազդեցությունը: Նման քսուկով ծածկված մկներին ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Պարզվել է, որ արեւապաշտպան միջոցն, իրոք, ի վիճակի է կանխել մելանոմայի զարգացումը: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ կենդանիների վրա փորձարկումների ընթացքում իրենց ստացած արդյունքները կարող են չհաստատվել հիվանդների վրա փորձարկումներում:

Ընդունված է համարել, որ արեւապաշտպան միջոցները փրկում են ընդամենը արեւային այրվածքներից, որոնց առաջացումը մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը, սակայն մինչեւ վերջերս բավականին բարդ էր պարզել, թե արդյո՞ք արեւի դեմ քսուկներն ու ցողացիրները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. չէր հաջողվում նման հետազոտություններ իրականացնել համապատասխան փորձարարական մոդելի բացակայության պատճառով:

Իրենց հետազոտության արդյունքների մասին գիտնականները պատմել են American Association for Cancer Research’s-ի ամենամյա հանդիպման ընթացքում, սակայն ոչ մի գիտական ամսագրում հետազոտությունը դեռեւս չի հրապարակվել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ