Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Գետնանուշի յուղը կարող է օգտագործվել ճարպակալման դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am

Գետնանուշի յուղը կարող է օգտագործվել ճարպակալման դեմ պայքարում. գիտնականներ. 1in.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում իսպանախոս երեխաների հետ անցկացված փորձը ցույց է տվել, որ գետնանուշն ու գետնանուշի յուղն, անսպասելիորեն, նպաստում են մարդու նիհարելուն։ Այդ մասին նշված է Journal of Applied Research on Children հանդեսում հրապարակված հոդվածում։ Հյուսթոնի համալսարանի ներկայացուցիչ Քրեյգ Ջոնսթոնը հայտարարել է, որ ճարպակալումը առողջապահության ներկայիս գլխավոր խնդիրն է:

«Մենք ցանկանում ենք մտածել, թե ինչպես կարող ենք կանխել դրա տարածումը։ Սակայն, եթե օբյեկտիվորեն նայենք այսօրվա իրավիճակին, ապա կարելի է ասել, որ մենք շատ բանի չենք հասել»,- ասել է նա։

Ջոնսթոնն ու նրա գործընկերները պարզել են, որ ճարպակալման դեմ պայքարի պոտենցիալ եղանակներից մեկը կարող է լինել գետնանուշի յուղը, որքան էլ դա կարող է պարադոքսալ հնչել։

Ջոնսթոնն ԱՄՆ-ում դեռահասների ճարպակալման գլխավոր պատճառ է համարում այն, որ նրանք գրեթե ոչինչ չեն ուտում դպրոցում՝ անգամ պարտադիր նախաճաշի ու ճաշի առկայության դեպքում, և տուն են վերադառնում քաղցած, ուր նրանք ծնողների բացակայությամբ սնվում են մեծ քանակի չիպսով ու նմանատիպ այլ բաներով, ինչն էլ առաջացնում է ավելորդ քաշ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. krasivaya.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ