ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բրոկոլին ընդունակ է պաշտպանելու բազմաթիվ հիվանդություններից. 1in.am
Գիտնականները պարզել են, որ ուտելիքի դառը համը բարձրացնում է իմունիտետը: Այդ բացահայտումը կարող է բերել քթի ցողացիր ստեղծելուն, ինչը կօգտագործվի բազմաթիվ հիվանդությունների դեմ: Սակայն այդ երևույթը ոչ բոլոր մարդկանց մոտ է դիտվում, այլ միայն նրանց, ում բրոկոլիի կամ բրյուսելյան կաղամբի համը դառն է թվում: Այդ յուրահատկությունը կապված է քթի խոռոչում որոշակի նյութերի առկայության հետ, հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Գիտնականները պարզել են, որ մի շարք մարդիկ ունեն սովորականից ավելի շատ համի ռեցեպտորներ, որոնք միաժամանակ աշխատում են որպես նախազգուշական համակարգ բարկտերիալ վարակների դեմ:
Ավելի վաղ համարվում էր, որ համի ռեցեպտորը պետք է գտնվի միայն լեզվի վրա: Սակայն այժմ դրանցից հայտնաբերել են նաև քթի ներքին մակերևույթին և խոռոչում:
Ճիշտ է, դառը համի TAS2R38 ռեցեպտոր ունի միայն բնակչության մեկ երրորդ մասը: Եվ նրանք շատ հաջողակ մարդիկ են: Օրինակ, նրանք շատ հազվագյուտ են հիվանդանում սինուսիտով: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ գենի առկայությունն ինքն իրենով չի պաշտպանում բոլոր վարակներից, այդ պատճառով բրոկոլիի և բրյուսելյան կաղամբի օգտագործումը միայն օգուտ կտա և կբարձրացնի իմունիտետը:
28.12.2015 Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
16.10.2019
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
07.12.2018
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
06.12.2018
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7FS5Io' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ