Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Գիտնականներն ապացուցել են՝ ծովային օդն օգտակար է առողջության համար. news.am

Գիտնականներն ապացուցել են՝ ծովային օդն օգտակար է առողջության համար. news.am

Ծովային հանգիստն ու ծովի օդը, պարզվում է, օգտակար են ո՛չ միայն հոգեկան առումով, այլ նաեւ օրգանիզմի համար, նշում են University of Exeter Medical School-ի գիտնականները

Ավելի քան 48 միլիոն բրիտանացու տվյալները վերլուծելով՝ բժիշկ Բեն Ուիլլերը եկել է այն եզրակացության, որ ապրել ծովի մոտ կամ մերթընդմերթ ծովային հանգիստ նախընտրելը շատ օգտակար է առողջության համար: Ավելին՝ ափամերձ հատվածներում ապրող մարդիկ, սովորաբար, առանձնանում են ավելի ամուր առողջությամբ:

Հատկանշական է, որ ափամերձ հատվածներում բնակվողների մոտ առողջության բարելավում էր նկատվում անկախ նրանց եկամուտներից, ավելին՝ ցածր եկամուտներով մարդկանց դեպքում առողջ լինելն ու կյանքն ափամերձ հատվածում միանգամայն փոխկապակցված էին:

Ավստրալիայում եւս այս թեմայով շատ հետաքրքիր հետազոտություն են իրականացրել: Պարզելով, որ սերֆինգն օգնում է ֆիբրոզով տառապող մարդկանց, գիտնականները փորձել են պարզել, արդյո՞ք հատուկ լուծույթ շնչելը նույնքան օգտակար կլինի: Նրանք հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում ֆիբրոզ ունեցող 164 հիվանդ պետք է շնչեին օդ, որը պարունակում էր կամ աղի լուծույթ, կամ՝ պլացեբո: 48 շաբաթ անց գիտնականները նկատել են, որ աղի լուծույթ շնչողների մոտ նկատելիորեն բարելավվել են թոքերի գործառույթները:

Մի շարք այլ հետազոտություններ եւս ցույց տվեցին, որ ծովային կլիման օգտակար է մաշկային խնդիրներ ունեցողների համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tooya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ