Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Գործելն ու նկարչությունը կարող են պաշտպանել տկարամտությունից. news.am

Գործելն ու նկարչությունը կարող են պաշտպանել տկարամտությունից. news.am

Գործելը, նկարչությունը եւ այլ նախասիրություններ կարող են պաշտպանել մարդու ուղեղը տկարամտությունից: Այս հոբիներն ունեցող մարդիկ 75 տոկոսով հազվադեպ են բախվում հիշողության կորստի հետ, նշում են Մայո կլինիկայի մասնագետները (Մինեսոթա, ԱՄՆ):

 

Գեղարվեստական եւ կրեատիվ հոբիներ ունեցող մարդիկ կարող են նկատելիորեն բարելավել իրենց ուղեղի աշխատանքը, ինչը նվազեցնում է հիշողության կորստի հավանականությունը, որը շատ դեպքերում հանգեցնում է տկարամտության: Գիտնականների կարծիքով՝ այս կապը բացատրվում է նրանով, որ գեղարվեստական հոբիներն ակտիվացնում են ուղեղը եւ պաշտպանում առանցքային նեյրոնները, որոնք անչափ կարեւոր են ուղեղի համար:

 

Հետազոտության համաձայն՝ որեւէ արհեստով զբաղվող մարդիկ 45 տոկոսով հազվադեպ են կորցնում կոգնիտիվ ունակությունները: Շփվող եւ սոցիալական կյանքին մասնակցող մարդկանց մոտ այդ վտանգը նվազում է 55 տոկոսով, 53 տոկոսով էլ՝ համակարգիչներից օգտվողների մոտ: Neurology ամսագրում լույս տեսած հետազոտության շրջանակներում 87 տարեկան 256 մարդ է հետազոտվել, որոնց մոտ փորձարկումից առաջ հիշողության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:

 

«Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել տարեց հասակում դեմենցիան կանխարգելող գործոնների վրա, - նշում է բժիշկ Ռոսբան Ռոբերտսը, - մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ տարբեր հոբիներ ունենալը կարող է պաշտպանել ուղեղի նեյրոնները, ինչպես նաեւ խթանել դրանց գոյացումը: Այն նաեւ օգնում է պահպանել կոգնիտիվ ունակությունները ծեր տարիքում»:. 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ