Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Արևի լույսը պաշտպանում է ճարպակալումից և շաքարախտից. 1in.am

Արևի լույսը պաշտպանում է ճարպակալումից և շաքարախտից. 1in.am

Արևի տակ զբոսանքը կարող է պաշտպանել ավելորդ կիլոգրամներ հավաքելուց ՝ պնդում են գիտնականները: Հետազոտողների խոսքերով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է օգնել սպիտակուցի արտազատմանը, որը դանդաղեցնում է ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը:

 

Ազոտի օքսիդը, որն արտազատվում է արևի ճառագայթների ազդեցությամբ, կարևոր դեր է խաղում մետաբոլիզմի ժամանակ:

 

Էդինբուրգի և Սաութհեմփթոնի համալսարանների գիտնականների խումբը կոչ է արել զանգվածաբար տարածել արևային ճառագայթների օգտակարության մասին տեղեկատվությունը:

 

«Նման հետազոտություններն օգնում են հասկանալու, թե որքան օգտակար կարող է լինել արևը: Ընդ որում, կարիք չկա մոռանալ մաշկի քաղցկեղի մասին, որը կարող է մահացու ավարտ ունենալ, այդ պատճառով պետք է կարգավորել արևի տակ մնալու ժամանակը»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար Ռիչարդ Ուելերը:

 

Գիտնականները զգուշացնում են, որ իրենց արդյունքները հիմնված են մկների վրա կատարած հետազոտության վրա և կարող են տարածվել մարդկանց վրա: Հարկավոր են հավելյալ հետազոտություններ, որպեսզի հաստատվի արևի ազդեցությունը քաշի վերահսկման և շաքարախտի առաջացման հավանականության վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lenta-ua.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ