Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Էլեկտրոնային գիրքն ավելացնում է տեքստի ընկալունակության մակարդակը

Էլեկտրոնային գիրքն ավելացնում է տեքստի ընկալունակության մակարդակը

Ամերիկացի գիտնակաները եզրակացնում են, որ էլեկտրոնային գիրքը կարող է թեթեւացնել դիսլեկսիկների կյանքը: Հետազոտողները ուսումնասիրել են 100 դպրոցականներից կազմված խումբ:

 

Առաջին ենթախմբին տվել են տեքստ թղթի վրա, մյուսին՝ էլեկտրոնային տարբերակով: Արդյունքում առաջին խումբն ավելի հեշտությամբ էր ընկալում նյութը նրանց համեմատ, ովքեր կարդում էին այն թղթի վրայից:

Էլեկտրոնային գրքում տեքստը կարճ տողերով է, հնարավոր է կարգավորել պայծառությունը, տառատեսակն ու չափը: Այն թույլ է տալիս տեքստը հարմարեցնել անհատական ընկալմանը:

Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են եզրահանգման, որ էլեկտրոնային գիրքն արագացնում է ընթերցանությունն ու տեքստի ըմբռնումը, հաղորդում է «ԱիՖ»-ն:

Դիսլեկսիան կարդալու ունակության ձեռքբերովի խանգարում է՝ միաժամանակ պահպանելով ուսուցման ընդհանուր հմտությունը: Հիմնական ախտանիշներն են դանդաղ, վանկերով կամ տառերով, գուշակող, սխալներով, տառերի փոփոխությամբ ընթերցանությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. prowriterslab.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ