Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Ամանորյա սեղաններին կարելի է դնել ոսկեզօծ սպասք և շողշողացող բաժակներ. դիզայներ

Ամանորյա սեղաններին կարելի է դնել ոսկեզօծ սպասք և շողշողացող բաժակներ. դիզայներ

«Եկող տարին վիշապի տարի է, վիշապը հորինված կերպար է, այնուամենայնիվ լեգենդների և հեքիաթների միջոցով մենք քիչ բան չգիտենք վիշապի նախասիրությունների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Նորաձևության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը` ներկայացնելով Նոր Տարվա տոնական նորաձևության միտումները:


Նրա խոսքով` վիշապները փառասեր են ու հարստության հովանավոր, ուստի ամանորյա սեղաններին կարելի է դնել ոսկեզօծ սպասք և շողշողացող բաժակներ: Արժե ամանորը դիմավորել շքեղ և փայլուն զգեստներով, կրել թանկարժեք զարդեր, ոսկեղեն, քանի որ վիշապները հանդիսացել են ոսկե զարդերի ու հանքերի պահապաններ, սիրել են շքեղություն և արքայավայել ընդունելություն:


Դիզայների խոսքով` վիշապի սիրած գույներն են կարմիրը և կանաչը, սակայն հորոսկոպի յուրաքանչյուր կենդանակերպի նշանին հաջողություն է բերելու իր առանձին գույն: Այսպես` վիշապներին` ոսկեգույնը, օձերին ու ձիերին` կարմիրը, խոյերին, շներին ու ցուլերին`դեղինը՝ ոսկե զարդերով, կապիկներին ու աքլորներին` սպիտակը, առնետներին` սևը, վագրերին ու նապաստակներին` կանաչը` ոսկեգույն զարդերով:
«Ամենից կարևորը ամանորին բարձր տրամադրությունն է, այնպես որ, պետք չէ խիստ կենտրոնանալ այս ամենի վրա»,- ասաց Լիլիթ Մարգարյանը:


Անդրադառնալով Երևանի տոնական ձևավորմանը` Լիլիթ Մարգարյանն ասաց, որ պետք է սիրով ընդունել տոնական մթնոլորտ ապահովելու ցանակացած փորձ` հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի զարգացած տնտեսություն և ունի ֆինանսական բազում խնդիրներ:
«Ես քաղաքի զարդարմանը կավելացնեի յուրահատուկ ձևավորումներ. կրկնությունը և նույնատիպությունը շատ է, հատկապես ձմեռ պապիկների պարագայում, կցանկանայի, որ երեխաները չտեսնեին, թե ինչպես են ձմեռ պապիկները բացահայտ վաճառում իրենց ծառայությունները և փող վերցնում ծնողներից, կուզեի, որ փողոցներում ոգևորիչ տոնական ուրախ երաժշտություն հնչեր»,- ասաց Լիլիթ Մարգարյանը` ափսոսանք հայտնելով, որ առօրյա հոգսերը շատերին են հեռացնում տոնական հրաշքից. «Կուզեի, որ բոլորը Նոր Տարին դիմավորեն մանուկների աչքերով, ես անձամբ հրաշքներին սպասում եմ, եթե չսպասեյի, կդադարեյի գոյություն ունենալ»,- ասաց Լիլիթ Մարգարյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ