Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն. tert.am

Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն. tert.am

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, հետազոտության արդյունքները հրապարակվել են Oncotarget գիտական ամսագրում:

«Մենք կարողացել ենք ցույց տալ, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշու ջերմացման գործընթացի ժամանակ օրգանիզմը բորբոքական սպիտակուցներ է արտազատում, ինչը բերում է բջիջների վնասվածքների և նպաստում բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը»,- բացատրել է հետազոտության հեղինակ Իրֆան Ռախմանը:

Հետազոտությունում նաև ասվում է, որ էլեկտրոնային ծխախոտի հեղուկի բաղադրության մեջ մտնող զանազան անուշաբույր նյութերը վնաս են հասցնում առողջությանը: Դրանից բացի, բազում հեղուկների բաղադրիչ մաս նիկոտինը նույնպես առաջացնում է լնդերի հիվանդություններ:

Աշխատության հեղինակները պլանավորում են շարունակել հետազոտությունն ու պարզել, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտն ազդում առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. XRUST.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ