ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ալյումինե սպասքը վտանգավոր է. 168.am

Ալյումինը քաղաքակրթության և առաջընթացի ծնունդն է։ Միայն 20-րդ դարի կեսերին հնարավորություն ստեղծվեց զանգվածաբար արտադրելու «արծաթի փոխարինողը»։ Econet.ru-ն գրում է, որ հրաշք մետաղն ապահովում է ինքնաթիռներով և էլեկտրական լարերով, մատչելի խոհանոցային սպասքով և ամենօրյա օգտագործման տեխնիկայով՝ փոխարենն ազդելով մեր առողջության վրա։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կուտակվելով օրգանիզմում, ալյումինը սպանում է ուղեղի բջիջները, անեմիա և արթրիտ է առաջացնում, խանգարում որոշ ֆերմենտների արտադրությանը։ Ալյումինի մեծ քանակը նպաստում է նաև օստեոպարոզի առաջացմանը։
Ալյումինե սպասքը վտանգավոր է
Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած ալյումինը ծանր մետաղ չէ, սակայն կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Ալյումինը մարդու օրգանիզմ մտնում է հիմնականում ջրի միջոցով։ Ջրից մարդը ստանում է ալյումինի 5-8 տոկոս։ Որոշ դեպքերում ալյումինի քանակը կարող է ավելանալ երկու և ավելի անգամ։ Ալյումինի մակարդիչներն օգտագործվում են ջրի մաքրման համար, դրանք մաքրում են վտանգավոր նյութերի 60-80 տոկոսը։ Դրանք մատչելի են, լավ հետազոտված, օգտագործման երկար պատմություն ունեն, սակայն աղբյուրի բարձր աղտոտվածության դեպքում բարձր չափաբաժիններ են պահանջվում, ինչը հանգեցնում է արդեն մաքրված ջրում ալյումինի իոնների կոնցենտրացիայի։ Սա կոչվում է «երկրորդական աղտոտում»։
Գոյություն ունեն նաև այլ աղբյուրներ, որոնցով ալյումինի իոնները մտնում են մարդու օրգանիզմ։ Դրանք այսօր ավելի քիչ են ուսումնասիրված։ Ընդունված է կարծել, որ ալյումինը մարդու օրգանիզմ կարող է մտնել նաև օդի, կոսմետիկ միջոցների, դեղորայքի, ինչպես նաև ալյումինե սպասքի միջոցով, որում պատրաստվում է մթերքը։ Իրականում ալյումինը կարևոր կենսաբանական դեր ունի օրգանիզմում, սակայն առավել քան 30 տարի առաջ հայտնի է դարձել այն մասին, որ այն կարող է նաև վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Մոսկվայի հիգիենայի ինստիտուտը հաստատել է ալյումինի վտանգավորության մասին եզրահանգումները։ Պարզվում է՝ այն փոխում է բջիջներում էներգիայի փոխանակումը։ Արդյունքում՝ դրանք կորցնում են նորմալ բազմացման ունակությունը և սկսում են քաոտիկ կերպով բաժանվել՝ առաջացնելով ուռուցքներ։ Ըստ որոշ մասնագետների՝ ալյումինի կուտակումը բացասաբար է ազդում նյարդային համակարգի գործունեության, նյութափոխանակության, հատկապես հանքանյութերի փոխանակության վրա։ Սրանց շարքին կարող են ավելանալ նաև շարժողական ակտիվության խանգարումը, հիշողության վատացումը։ Ալյումինի մեծ քանակը դադարեցնում է հեմոգլոբինի սինթեզը, առաջացնում ոսկրերի վնասվածքներ։ Ալյումինով թունավորվածության ֆիզիկական նշաններից կարող են լինել օստեոպարոզը, երիկամների գործունեության խանգարումը։
Ալյումինի բացասական ազդեցությանը հատկապես հակված են տարեցներն ու երեխաները։ Երեխաների շրջանում սա կարող է չափից շատ դյուրագրգռվածության, անեմիայի, գլխացավերի, երիկամների, լյարդի հիվանդությունների, կոլիտի պատճառ դառնալ։ Հիպերակտիվությունը, դեռահասների ագրեսիվությունը, հիշողության խանգարումները, դժվարությունները սովորելիս կարող են ալյումինի իոնների բարձր քանակի հետևանք լինել։ Որոշ հետազոտություններում ալյումինի իոնների բարձր քանակը կապվում է ուղեղի վնասման հետ, որը բնորոշ է Ալցհեյմերի հիվանդությանը։
Ալյումինից սպասք պատրաստելը երկար պատմություն չունի՝ 100 տարուց էլ պակաս, ի տարբերություն բրոնզի, երկաթի, պղնձի, ոսկու, որոնք հազարամյակներ առաջ արդեն հայտնի էին։ Ալյումինը լավ է փոխանցում ջերմությունը, ինչի արդյունքում այսպիսի սպասքում մթերքն արագ է պատրաստվում։ Ալյումինից պատրաստված սպասքը բազմաբնույթ է։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ալյումինի վտանգավոր հատկությունների մասին, որոշ երկրներում կրճատեցին դրանից պատրաստվող սպասքի արտադրությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ալյումինե սպասքն օգտագործել միայն ջուր եռացնելու նպատակով. մյուս բոլոր նյութերը բարձր ջերմաստիճանի պայմաններում ալյումինե սպասքում ակտիվ ռեակցիա են առաջացնում։ Պատահական չէ, որ երեխաների համար նախատեսված հասարակական վայրերում արգելվում է ալյումինե սպասքի օգտագործումը։
Մասնագետերը նաև նշում են, որ ալյումին պարունակող տարաները ենթակա չեն մթերքների մեծ մասի պահպանման նպատակով օգտագործման: Խոսքը հատկապես աղի, շաքարի մասին է։ Ալյումինե տարայում մթերքները պահելու կամ դրանք ջերմային մշակման ենթարկելու դեպքում, հատկապես թթու մթերքների դեպքում, այս էլեմենտի պարունակությունը կարող է մեծանալ ավելի քան 2 անգամ։

Կարդացեք նաև

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...


Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...


Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...


Անգամ գեղեցիկ կազմվածքի դեպքում, եթե երկար ժամանակ եք անցկացնում նստած վիճակում, հարկ է զգուշանալ ճարպային կուտակումներից: Ընդ որում, դրանք ձևավորվում են ներքին օրգանների շուրջը: Դա կարող է բարձրացնել 2-րդ տիպի դիաբետի և սրտի...


Ցրված սկլերոզով պացիենտները պետք է խուսափեն գազավորված ըմպելիքներ օգտագործելուց: Եթե նրանք օգտագործում են օրվա մեջ թեկուզ 2 ըմպելիք, ապա 5 անգամ ավելի հաճախ են ծանր հաշմանդամության հակված...


Ավստրիացի փորձագետը կոչ է անում խուսափել նեղ և սեղմող ներքնազգեստի կանոնավոր օգտագործումից: Շատ կանայք պատրաստ չեն ընդունել իրենց մարմնի իրական չափերը և ձգտում են ընտրել ավելի ձգող ներքնազգեստ՝ սեղմիրաններ...


Կիտրոնի կտորները, որոնք բարերում եւ ռեստորաններում հաճախ ավելացնում են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներին, կարող են վարակ հարուցել...


Քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժվող հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել շոկոլադի օգտագործումից, քանի որ պարունակում է բաղադրամասեր, որոնք նպաստում են օրգանիզմում ուռուցքի տարածմանը...


ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...


Շատերին կարող է թվալ, որ մրգերն ու բանջարեղենը սառնարանում պահելը լավ գաղափար է, քանի որ, այդպիսով, դրանք ավելի երկար թարմ կմնան: Սակայն որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում սառնարանում պահել...


Երշիկի եւ նրբերշիկի կանոնավոր օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով նախկինում արված...


Դեռևս 1991 թվականին այնպիսի հայտնի ըմպելիքներ, ինչպիսիք են սուրճը և մատէ թեյը, հայտնվեցին Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (IARC) կասկածի տակ: Սակայն պարզվեց, որ վտանգավոր է ոչ այնքան...


ՄԱԿ-ի աշխատակիցները պնդում են, որ կլիմայում տեղի ունեցող փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա՝ հայտնում է gogetnews.info-ն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն