Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Երշիկն ու նրբերշիկը մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Երշիկն ու նրբերշիկը մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Երշիկի եւ նրբերշիկի կանոնավոր օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով նախկինում արված մի քանի հետազոտություններ:

Գիտնականների խոսքով՝ աղեստամոքսային տրակտի վիճակի վրա ազդում է հենց սննդակարգը, իսկ վերամշակված միսը եւ դրանից պատրաստված մթերքները չափազանց վտանգավոր են մարսողական համակարգի համար:

Մասնագետները հայտարարել են, որ երշիկում եւ նրբեշիկում հայտնաբերված քիմիական նյութերն իսկապես մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը, ընդ որում՝ այդ վտանգը մեծապես կախված է օգտագործված մթերքի քանակությունից: Ովքեր երշիկ կամ նրբերշիկ են ուտում ամեն օր, ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը 15-38%-ով ավելին է, քան ընդհանրապես նման մթերք չօգտագործողների մոտ:

Այսօր ստամոքսի քաղցկեղը բուժել հնարավոր է, բայց գիտնականները հիշեցնում են, որ այն կանխարգելելն ավելի դյուրին եւ էժան է:

Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերամշակված կարմիր միսն ու դրանից պատրաստված մթերքները (երշիկ, նրբերշիկ, խոզապուխտ) ներառել է քաղցկեղածին մթերքների ցանկում:

ԱՀԿ մասնագետները պնդում են, որ օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը 18%-ով մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Ավելին, իրենց հաշվետվությունում մասնագետները «հնարավոր քաղցկեղածին» են կոչել նաեւ սովորական կարմիր միսը՝ նշելով, սակայն, որ դրանում նաեւ օգտակար նյութեր կան (պրոտեին, երկաթ, В12 վիտամին):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. BusinessPskov.Ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ