Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Հայտնի է դարձել Coca-Cola-ի ևս մեկ վնասակար հատկություն. 1in.am

Հայտնի է դարձել Coca-Cola-ի ևս մեկ վնասակար հատկություն. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Coca-Cola-ի ևս մեկ վնասակար հատկության մասին: Գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործումը կապել են շնչառական համակարգի լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկի մեծացման հետ: Այդ հիվանդությունների թվում նշվել են ասթման ու թոքային քրոնիկ  հիվանդությունները:

Հարավային Ավստրալիայի գիտնականները հարցում են անցկացրել 16 տարեկանից բարձր մոտավորապես 17.000 մարդու շրջանում՝ կապված այնպիսի ըմպելիքների օգտագործման հետ, ինչպիսիք են Coca-Cola-ն, Fanta-ն ու բուրավետ հանքային ջուրը:

Հարցվածների ավելի քան 10 տոկոսը խոստովանել է, որ օրական խմում է կես լիտր՝ մոտավորապես երկու բաժակ, նման ըմպելիք: Պարզվել է, որ օրական ավելի քան 1 լիտր գազավորված ըմպելիք օգտագործած հարցվածների ավելի քան 13.3 տոկոսը տառապում է ասթմայից, իսկ 15.6 տոկոսը՝ թոքային որևէ քրոնիկ հիվանդությունից:

Գիտնականների հաշվարկով՝ գազավորված քաղցր ըմպելիքների հանդեպ սերը 1.2 անգամ մեծացնում է ասթմայի զարգացման ռիսկը և 1.7 անգամ՝ քրոնիկ խանգարիչ թոքային քրոնիկ  հիվանդությունների զարգացման ռիսկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. premclass.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ