Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Որոշ տեղեկություններ վոլֆրամային և էլեկտրատնտեսող լամպերի մասին. bestinfo.am

Որոշ տեղեկություններ վոլֆրամային և էլեկտրատնտեսող լամպերի մասին. bestinfo.am

Մեզանից շատերը տնտեսելու նպատակով սովորական, վոլֆրամային  լամպերը փոխարինեցին էլեկտրատնտեսող լամպերով: Սակայն նոր սերնդի այս լամպերն անվնաս չեն: ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մի ընկերություն ստեղծել է մանրամասն ուղեցույց այն դեպքերի համար, երբ նմանատիպ լամպը ջարդվում է: Եթե նման լամպը ջարդվում է փակ տարածության մեջ, ապա նրա մեջ պարունակվող սնդիկն անմիջապես հայտնվում է օդի մեջ, ինչն էլ կարող է առաջացնել գլխապտույտ, գլխացավ, հիշողության կորուստ, Ալցհեյմերի հիվանդություն, ինչպես նաև անքնություն,  հոգնածություն, ցրվածություն, լարվածություն, անգամ քաղցկեղի առիթ լինել:

Բանը նրանումն է, որ այդ լամպերի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, իսկ սնդիկը նեյրոտոքսին է, որն առանձնապես վնասակար է երեխաների ու հղիների համար: Այն վտանգավոր է գլխուղեղի, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների համար:

 

Մասնավորապես, գիտնական Պիտեր Բրաունի Բեռլինում անցկացրած ուսումնասիրություններն ապացուցում են, որ այդ լամպերը պարունակում են քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են ֆենոլը, նաֆտալինը, ստիրոլը: Իսկ այդ լամպերի արձակած ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր տեսողությունն ու կարող են մաշկի քաղցկեղ առաջացնել: Այդ ճառագայթումն արգելակում  է նաև մեր օրգանիզմի ներսում  D-3 վիտամինի առաջացման գործընթացը:

 

 

Ստացվում է, որ էլեկտրախնայողության համար մենք վճարում ենք քիչ գումար, բայց մեծ գին՝ մեր և մեր հարազատների առողջությունը:

Սկզբնաղբյուր. bestinfo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ