Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Օրական 2 բաժին գազավորված ըմպելիքը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը. news.am

Օրական 2 բաժին գազավորված ըմպելիքը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը. news.am

Մարդիկ, ովքեր օրական 2 բաժին քաղցր գազավորված ըմպելիք են խմում, երկու անգամ ավելի հաճախ են բախվում լեղապարկի քաղցկեղին, քան նրանք, ովքեր նման ըմպելիքներ չեն խմում: Դա պարզել են Կարոլինյան ինստիտուտի շվեդ գիտնականները, ովքեր հետազոտություն են իրականացրել 70 000 մարդու մասնակցությամբ:

Journal of the National Cancer Institute-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ գազավորված ըմպելիքի օգտագործումը 79%-ով նաեւ մեծացնում է լեղուղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Գիտնականների խոսքով, հետազոտությունը կապ է արձանագրել քաղցկեղի եւ գազավորված ըմպելիքների միջեւ, բայց չի ապացուցել, թե հենց այդ ըմպելիքներն են քաղցկեղ առաջացնում: Այնուամենայնիվ, նրանց, ով շատ է խմում նման ըմպելիքներ, նա խորհուրդ է տալիս ավելի ուշադիր վերաբերվել իր առողջությանը, որովհետեւ նրանք մտնում են բարձր ռիսկի խմբի մեջ: 

Ի դեպ, գազավորված ըմպելիքը բարձրացնում է ո՛չ միայն քաղցկեղի, այլեւ մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկը: Այսպես, օրինակ, կոլայում պարունակվող ֆոսֆորային թթվի բարձր խտությունը կարող է բերել ատամի էմալում կալցիումի նվազման` վնասելով ատամներին: Այդ ըմպելիքի մեծ քանակությամբ օգտագործման հետեւանքները կարող են շատ լուրջ լինել. վնասվածքները կարող են վերաբերել միաժամանակ բոլոր ատամներին:

Մեկ այլ խնդիր, որին հաճախ բախվում են գազավորված ըմպելիքի սիրահարները, ճարպակալումն է: Այդ ըմպելիքները շատ կալորիական են եւ հսկայական քանակությամբ շաքար են պարունակում, այդ պատճառով գազավորված ըմպելիքի օգտագործումն `անշարժ կենսակերպ վարելու հետ մեկտեղ, ավելացնում է ավելորդ կգ-ներ հավաքելու ռիսկը: Բացի այդ, մեծանում է այլ խնդիրների, օրինակ` նյութափոխանակության խանգարումների հավանականությունը: 

Որոշ գիտնականներ հերքում են գազավորված ըմպելիքների եւ քաշ հավաքելու միջեւ կապը. նրանց խոսքով, ըմպելիքները դրա հետ կապ չունեն, մեղավորն իրենք` մարդիկ են, ովքեր ակտիվ կենսակերպ չեն վարում եւ նախընտրում են պառկել բազմոցին: Իհարկե, նրանց խոսքերում ճշմարտության հատիկ կա, սակայն New York Times-ի լրագրողները պարզել են, որ այս փորձագետներից ոմանք աշխատել են Coca-Cola ընկերության համար:

Իհարկե՛, գոյություն ունեն առանց շաքարի ըմպելիքներ: Սակայն, ինչպես բոլորս գիտենք, դրանք շաքարի փոխարինիչներ են պարունակում, օրինակ` ասպարտամ: Վերջին տարիների հետազոտությունները վկայում են, որ արհեստական քաղցրացուցիչները հրահրում են դիաբետի զարգացում, ակտիվացնում են ախորժակը, ինչը գործնականում հանգեցնում է քաշ հավաքելուն, ոչ թե ավելորդ կգ-ներից ազատվելու: Բացի այդ, կարծիք կա, որ ասպարտամը քաղցկեղածին է եւ շատ վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում:

Քաղցր գազավորված ըմպելիքները մեծացնում են նաեւ լյարդի եւ երիկամների խնդիրների զարգացման ռիսկը, մեծանում է օստեոպորոզի առաջացման ռիսկը, ինչպես նաեւ խախտվում է աղջիկների եւ կանանց մոտ սեռական հորմոնների արտադրությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. olgworld.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ