ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Քանի՞ ժամ կարելի է նստել՝ առանց առողջությունը վնասելու. news.am
Ամերիկյան մի քանի համալսարանների գիտնականներ միավորվել են՝ պարզելու համար, թե որքանով է նստակյաց կյանքը վտանգավոր մարդու համար եւ օրական միջինը քանի ժամ է կարելի (քունը չհաշված) անցկացնել առանց ֆիզիկական ակտիվության՝ առողջությանը վնաս չպատճառելու համար: Գիտաշխատողներին այս մտքին դրդել է այն, որ արդի աշխարհում օրվա ընթացքում քչերն են ակտիվ շարժվում. մեծ մասամբ մարդիկ նստած են համակրգչի առջեւ եւ աշխատանքի ամբողջ ընթացքում հեռանում են կա՛մ ընդմիջման, կա՛մ ծխելու համար:
Հետազոտողները 11 տարվա ընթացքում վերլուծել են 700 հազար մարդու բժշկական տվյալները՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց կենսակերպի եւ այն բանի վրա՝ ունե՞ն արդյոք սրտանոթային հիվանդություններ, որոնք հաճախ զարգանում են ֆիզիկական ակտիվության պակասի հետեւանքով: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր նստած (կամ պառկած) են օրական 12 ժամ, 14 տոկոսով ավելի են ենթակա այդպիսի հիվանդությունների, քան նրանք, ովքեր օրական ընդամենը 2.5 ժամ են նստած կամ պառկած:
Ռիսկի խմբում մտնում են օրական 10 ժամ նստած անցկացնող մարդիկ, ովքեր նախ նստած են գրասենյակում, հետո՝ ճաշի ժամին, այնուհետեւ՝ կրկին գրասենյակում կամ բազմոցին նստած հեռուստացույց են դիտում:
Սակայն գիտնականներն առայժմ չեն պարզել՝ արդյո՞ք դինամիկ ընդմիջումները նվազեցնում են սրտային հիվանդությունների վտանգը, այսինքն, եթե մարդը որոշակի ժամանակ նստած լինելով համակարգչի առաջ եւ ընդհատելով կատարի մի քանի վարժություն, դա նրան կօգնի՞ երկարաժամկետ հեռանկարում: Կամ, օրինակ, եթե գրասենյակային աշխատողն ազատ ժամանակ զբաղվում է սպորտով, ինչպե՞ս դա կանդրադառնա նրա առողջության վրա:
Հետազոտողները չեն պատասխանել այս հարցերին, բայց ենթադրել են, որ սրտի համար ավելի լավ կլինի, եթե մարդիկ կարողանան նստած աշխատանքի ժամանակ պարբերաբար շեղվել ֆիզիկական ակտիվությամբ:
25.07.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ