Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ինչու խորհուրդ չի տրվում սննդակարգում միայն բանջարեղեն ներառել. 1in.am

Ինչու խորհուրդ չի տրվում սննդակարգում միայն բանջարեղեն ներառել. 1in.am

Հայտնի է, որ բանջարեղենը շատ օգտակար է, բայց նրանք, ովքեր որոշում են սնվել միայն բանջարեղենով, պետք է վախենան քաղցկեղից: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ բուսակերների սննդակարգը կարող է հանգեցնել լուրջ խանգարումների օրգանիզմում և, որպես հետևանք, վտանգավոր հիվանդություններ առաջացնել: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ բուսակերների օրգանիզմը ենթակա է որոշ գենետիկ մուտացիաների ռիսկի: Մասնագետների խոսքով՝ նման խանգարումները մարդկանց ավելի ընկալունակ են դարձնում բորբոքումների նկատմամբ, ինչն իր հերթին մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, նաև հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:

«Տվյալ մուտացիան rs66698963 անվանումով մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, հաստ աղիքի քաղցկեղի, ինչպես նաև բորբոքման հետ կապված շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը: Այդ պատճառով բուսական յուղերի բարձր պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը դառնում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ օրգանիզմը ճարպային թթուները վերածում է արախիդոնային թթուների»,- հայտնում են աշխատանքի հեղինակները:

Փորձագետները նշում են, որ արախիդոնային թթուներն անհրաժեշտ են առողջության համար, բայց որոշակի չափով: Դրանց մեծ քանակությունը հղի է օրգանիզմի համար մի շարք կողմնակի ազդեցություններով, ներառյալ՝ մկանային տոնուսի և արյան շրջանառություն խանգարումներով, նաև բորբոքային գործընթացների լրացուցիչ ռիսկով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. uv66.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ