Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գազավորված հյութեր խմող հղիներն ավելորդ քաշով երեխաներ են ունենում. news.am

Գազավորված հյութեր խմող հղիներն ավելորդ քաշով երեխաներ են ունենում. news.am

Հղիության ընթացքում գազավորված, նույնիսկ` դիետիկ, հյութեր խմող կանայք քաշի խնդիրների հակում ունեցող երեխաներ են ունենում: Այդ մասին հայտնում են University of Manitoba-ի հետազոտողները (Կանադա):

Նման եզրակացության հանգելու համար հետազոտողները 3000 հղի են հետազոտել` նրանց կենսակերպը, սնունդը հղիության ընթացքում, ինչպես նաեւ նրանց երեխաների առողջությունը: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում ամեն օր արհեստական քաղցրացուցիչներ պարունակող գազավորված ըմպելիքներ են խմել, երկու անգամ ավելի հաճախակի են երեխա ունեցել, ով 12 ամսականում ավելորդ քաշ է կուտակել: Նման երեխաների մոտ հղիության ընթացքում իրենց մայրերի սննդի պատճառով շատ ուտելու «բնածին» սովորություն է ձեւավորվել: Գիտնականների խոսքով, դա կապված է մոր արգանդում պտղի օրգանիզմի վրա արհեստական քաղցրացուցիչների ազդեցության հետ, որոնք պարունակվում են գազավորված ըմպելիքում: 

«Այն երեխաների մոտ, ովքեր մոր արգանդում արհեստական քաղցրացուցիչների են ենթարկվում, կարող է քաղցրի հանդեպ հակում զարգանալ, որն իր հերթին նշանակում է, որ նրանք չափազանց շատ կալորիաներ կօգտագործեն լույս աշխարհ գալուց հետո», - նշել են գիտնականները:

Առնետների վրա նախորդ հետազոտություններն արդեն պարզել են, որ այն առնետները, որոնց մայրերն արհեստական քաղցրացուցիչներ են ստացել, քաղցր սննդի եւ ավելորդ քաշ կուտակելու հակում են դրսեւորել:

«Նոր տվյալները հաստատում են այս արդյունքները եւ ենթադրում են, որ քաղցրացուցիչների ներարգանդային ազդեցությունը կարող է նպաստել նորածինների եւ փոքր տարիքի երեխաների մոտ ավելորդ քաշի ավելացմանը», - ամփոփել են գիտնականները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. otvetprost.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ