Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գլյուտենազուրկ սննդակարգը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար. news.am

Գլյուտենազուրկ սննդակարգը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար. news.am

Գլյուտենազուրկ սննդակարգը վերջերս շատ մեծ ժողովրդականություն է վայեյում, սակայն, եթե մարդը ցելիակիա կամ հացահատկի սպիտակուցի նկատմամբ ալերգիա չունի, սննդակարգից գլյուտեն պարունակող մթերքների բացառումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այս մասին հայտնում են Columbia University Medical Center-ի գիտնականները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծ մասը առանց որեւէ լուրջ պատճառի է հետեւում անգլյուտեն սննդակարգի. ցելիակիայով տառապողները ԱՄՆ բնակիչների 1 տոկոոսից էլ քիչ են, սակայն 25 տոկոսն օգտագործում է գլյուտեն չպարունակող մթերքներ:

Առանց անհրաժեշտության գլյուտենով մթերքներից հրաժարվել պետք չէ, նշում է Նորել Ռեյլին Columbia University Medical Center-ից: Բանն այն է, որ անգլյուտեն մթերքների անցնելը հաճախ օգնում է խուսափել երեխաների մոտ ցելիակիայի զարգացումից, սակայն գիտական հետազոտությունների արդյունքներն այս տեսակետը չեն հաստատում: Հիշեցնենք, որ կան գեներ, որոնք պատասխանատու են ցելիակիայի նկատմամբ հակման համար, սակայն հիվանդությունն առաջանում է այդ գեների ոչ բոլոր կրողների մոտ:

Հետազոտողները կոչ են անում առանց բժշկի հետ խորհրդակցելու չհրաժարվել գլյուտեն պարունակող մթերքներից, քանի որ ցելիակալիայի բացակայության դեպքում նման սննդակարգը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ տալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. doctor-test.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ