Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Բրիտանացի բժիշկները խորհուրդ չեն տալիս սնունդը տապակել արեւածաղկի յուղով. news.am

Բրիտանացի բժիշկները խորհուրդ չեն տալիս սնունդը տապակել արեւածաղկի յուղով. news.am

Բրիտանացի գիտնականները պատմել են տարբեր տեսակի բուսական յուղերի միջոցով սնունդ պատրաստելու վնասի մասին: Պարզվել է, որ «առողջ ճարպերը» մեծացնում են սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի զարգացման ռիսկը: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր ջերմաստիճանում յուղերի կազմում փոխվում են քիմիական բաղադրիչները: Մասնավորապես, այնտեղ մինչեւ վտանգավորության աստիճան աճում է ալդեհիդների մակարդակը: Իսկ օրգանիզմի վրա նրանց ազդեցությունն էականորեն մեծացնում է սրտի հիվանդության, երկրորդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի ռիսկը: 

 

Հատկապես վտանգավոր են արեւածաղկի, եգիպտացորենի եւ այլ բուսական յուղերը, որոնք ծայրաստիճան անկայուն են բարձր ջերմության հանդեպ: Գիտնականները վերջերս պարզել են, որ ընդամենը  20 րոպե բուսայուղով սնունդ պատրաստելու դեպքում ալդեհիդների մակարդակը 20 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված մակարդակը:

Առողջությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել մթերքի պատրաստման համար բուսայուղի օգտագործումից եւ նախապատվությունը տալ ձիթապտղի յուղին: Անհրաժեշտ է ավելի քիչ տապակել սնունդը, հատկապես բարձր ջերմաստիճանում եւ տապակելու ընթացքում բանջարեղենի յուղ չօգտագործել: 

Յուղեր ընտրելիս անհրաժեշտ է ընտրել այն մթերքները, որոնք ավելի քան  60 տոկոս մոնոչհագեցած ճարպեր են պարունակում եւ 20 տոկոսից պակաս պոլիչհագեցածներ: Սննդի պատրաստման համար իմաստ չունի լրացուցիչ փող վճարել extra virgin կարգի ձիթապտղի յուղ գնելու համար: Բայց ավելորդ չի լինի կոկոսի յուղ գնել, որը շատ օգտակար է առողջության համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zakupka.tv
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ