Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Հատապտուղներ, որոնք օգնում են պահպանել մտքի պարզությունը. 1in.am

Հատապտուղներ, որոնք օգնում են պահպանել մտքի պարզությունը. 1in.am

Հապալասի և ելակի օգտագործումը կարող է կանխել մտավոր ունակությունների նվազումը՝ պնդում են հետազոտողները: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Նրանք պարզել են, որ ուղեղի ծերացումը կարող է մեկ-երկու տարով հետաձգվել պարբերաբար մեծ քանակությամբ հատապտուղներ օգտագործելու դեպքում:

Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները վերլուծել են 30-55 տարեկան 121.700 կնոջ մասնակցությամբ հետազոտության տվյալները, որոնք 1976 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 4 տարին մեկ անկետաներ են լրացրել իրենց առողջական վիճակի և կենսակերպի մասին:

Պարզվել է, որ հապալասի և ելակի սիրահարների շրջանում շատ ավելի քիչ է հանդիպում Ալցհայմերի հիվանդություն և ճանաչողական ունակությունների տարիքային վատացումներ:

Փորձագետները եզրակացրել են, որ սթրեսը և բորբոքումը նպաստում են ճանաչողական խախտումներին, իսկ ֆլավոնոիդների օգտագործման ավելացումը կարող է մեղմացնել վերը նշված գործոնների վնասակար ազդեցությունը:

Դա բացատրվում է հատապտուղների հակաօքսիդանտ հատկություններով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. picsfab.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ