Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Սննդամթերքներ, որոնք ատամները դեղնավուն են դարձնում. tert.am

Սննդամթերքներ, որոնք ատամները դեղնավուն են դարձնում. tert.am

Ինչպես կան ուտելիքներ, որոնք օգնում են պահպանել ատամների սպիտակությունը, այնպես էլ կան սննդատեսակներ, որոնք ատամները դեղնավուն են դարձնում: Այս մասին զգուշացնում է  Healthy food star-ը` խորհուրդ տալով հնարավորինս քիչ օգտագործել հետևյալ սննդատեսակները:

1. Շաքարավազ: Այն ատամների առողջության համար 1 թշնամին է, հատկապես մեծ քանակությամբ օգտագործելիս, ինչպես նաև` թխվածքաբլիթներում:

2. Սառույց: Սառույցն ատամներն ավելի զգայուն է դարձնում` հանգեցնելով դրանք արագ քայքայմանը:  Այն օգտագործելու համար պետք է սպասել մինչև հալչի բաժակում և ոչ մի դեպքում չի կարելի պահել բերանի մեջ:

3. Ալկոհոլ: Ոգելից խմիչքները  չորացնում են բերանի խոռոչը, կարող են նաև որոշակի բորբոքումներ առաջացնել բերանում:

4. Ցիտրուսային մրգեր: Ցիտրուսը բավականին առողջարար է, բայց չափավոր քանակով: Մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում այն կարող է վնասել ատամների էմալը:

5. Կոֆեին պարունակող ըմպելիքներ: Թեև դրանք ատամների առողջությանը չեն վնասում, այնուամենայնիվ, դեղին բծեր են թողնում ատամների վրա:

6. Չրեղեն: Չիրը նույն ազդեցությունն է ունենում ատամների վրա, ինչպիսին քաղցրավենիքը, քանի որ մեծ քանակությամբ շաքար են պարունակում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.victory-clinic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ