Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Նստակյաց կենսակերպը մեծացնում է լուրջ հիվանդությունների ռիսկը. oncology.am

Նստակյաց կենսակերպը մեծացնում է լուրջ հիվանդությունների ռիսկը. oncology.am

International Journal of Behavioral Nutrition and Physical Activity-ն հաղորդում է, որ այն մարդիկ, ովքեր  օրական նստած վիճակում անց են կացնում ավելի քան 4 ժամ, հաճախ տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, քաղցկեղը, բարձր զարկերակային ճնշումը, սրտային հիվանդությունները:

Ամերիկացի և ավստրալիացի գիտնականները հետազոտեցին Նոր Հարավային Ուելսից (Ավստրալիա) 63 406 տղամարդու, որոնց տարիքը կազմում էր 45-65: Փորձարկվողները հետազոտողներին տեղեկացրին, թե օրական որքան ժամանակ են անցկացնում նստած վիճակում (աշխատանքի վայրում, մեքենայում և այլն): Այս ցուցանիշի հիման վրա մասնակիցներին բաժանեցին 4 խմբի՝ տղամարդիկ, ովքեր օրական նստած են անցկացնում ավելի քիչ քան 4 ժամ, 4-6 ժամ, 6-8 ժամ և ավելի քան 8 ժամ:

Գիտնականները պարզեցին, որ տղամարդիկ, ովքեր օրական նստած են անցկացնում 4 կամ պակաս ժամ, մյուսների համեմատ ավելի քիչ են տառապում քաղցկեղով, շաքարային դիաբետով, սրտային հիվանդություններով և հիպերտոնիկ հիվանդությամբ: Օրական  6-ից ոչ պակաս ժամ նստած վիճակում գտնվող հետազոտվողները մյուսների համեմատ ավելի հաճախ էին հիվանդանում շաքարային դիաբետով: Իսկ առավել շատ հիվանդություններով տառապում էին այն տղամարդիկ, ովքեր օրական 8 ժամից ավելի էին անցկացնում աթոռին:

Ստացված արդյունքները գիտնականները ստուգեցին այլ գործոնների ազդեցությամբ. ֆիզիկական ակտիվություն, տարիք, եկամուտ, կրթություն, քաշ, հասակ, մարմնի զանգվածի ինդեքս:  Սակայն նրանցից ոչ մեկը չփոխեց հաստատված կապը:

Հետազոտության ղեկավար Ռիչարդ Ռոզենկրանցը (Richard Rosenkranz) եզրակացրեց. «Քրոնիկական հիվանդությունների քանակի աճը պայմանավորված է ո՛չ միայն անբավարար ֆիզիկական ակտիվությամբ: Նստակյաց կենսակերպն ինքնին նույնպես վնասակար է: Եվ, վերջապես, որքան շատ ենք նստում, այնքան քիչ ժամանակ է մնում շարժվելու համար»:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ