Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Բուսական յուղերով սնունդ պատրաստելը վտանգավոր է. գիտնականներ. news.am

Բուսական յուղերով սնունդ պատրաստելը վտանգավոր է. գիտնականներ. news.am

Սնունդը բուսական յուղերով պատրաստելը վատ գաղափար է, հավաստիացնում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները: Նրանց խոսքով, ջերմային մշակման ժամանակ բուսական յուղերից առողջության համար վնասակար թունավոր նյութեր են արտազատվում, որոնք կարող են քաղցկեղածին ազդեցություն ունենալ:

Գիտնականների հետազոտությունները, հերքել են այն տարածված տեսակետը, որ բազմաչհագեցած ճարպեր պարունակող բուսական յուղերը, այդ թվում արեւածաղկի ու եգիպտացորենի ձեթը, ավելի օգտակար են առողջության համար, քան հագեցած ճարպերը, որոնցով հարուստ են կենդանական ծագման մթերքները: Գիտնականները պարզել են, որ բուսական յուղերի տաքացումը հանգեցնում է ալդեհիդների բարձր խտության, որոնք էլ իրենց հերթին նպաստում են քաղցկեղի, սրտի հիվանդությունների ու տկարամտության զարգացմանը:

Հետազոտողները հաստատել են, որ բանջարեղենային ձեթի մեջ տապակված անգլիական ավանդական Fish and Chips՝ կարտոֆիլով ձուկ կերակրատեսակներում, թունավոր քաղցկեղածինների պարունակությունը 100-200 անգամ ավելի բարձր է օրվա թույլատրելի քանակից, որը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ու որը անվտանգ է համարվում մարդու համար: Իսկ ահա սերուցքային ու ձիթապտղի յուղը կամ խոզի ճարպը տաքանալիս շատ ավելի քիչ քանակությամբ ալդեհիդներ է արտազատում: Ինչպես ցույց են տվել փորձերը՝ ամենաքիչ քանակությամբ ալդեհիդներ արտազատվում են սնունդը կոկոսի յուղով տապակելիս:

Այսպիսով, բրիտանացի գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս սնունդը տապակել ձիթապտղի, կոկոսի, սերուցքային յուղով կամ պարզապես խոզի ճարպով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ecobiotime.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ