Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գերմանացի գիտնականը քաղցկեղային հիվանդությունները կապակցել է տավարի մսի հետ. news.am

Գերմանացի գիտնականը քաղցկեղային հիվանդությունները կապակցել է տավարի մսի հետ. news.am

Կովերի մոտ հանդիպող քիչ ուսումնասիրված վիրուսը կարող է ուռուցքային հիվանդություններ առաջացնել մարդու մոտ, համարում է Ֆիզիոլոգիայի բնագավառում 2008 թ. Նոբելյան մրցանակակիր, գերմանացի գիտնական Հարալդ ցուր Հաուզենը:

Նախկինում նույնպես որոշ հետազոտողներ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման բարձր ռիսկը կապակցում էին սննդի մեջ տավարի, հորթի, ձիու, ոչխարի ու խոզի, այսինքն, այսպես կոչված, կարմիր մսի գործածման հետ: Հարալդ ցուր Հաուզենը, սակայն, ենթադրում է, որ վտանգավոր է միայն տավարի միսը, ու որքան էլ տարօրինակ չթվա՝ կաթը:

Գիտնականի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Մոնղոլիայում, որտեղ շատ են օգտագործում կարմիր միս, հաստ աղիքի քաղցկեղը շափազանց հազվադեպ է հանդիպում: Գիտնականների կարծիքով սա բացատրվում է նրանով, որ այդ երկրում գերազանցաբար օգտագործում են գոմեշների ու տեղական հիբրիդային տեսակի կովերի միսը: Հիվանդացության մակարդակը ցածր է նաեւ Հնդկաստանում, որտեղ տավարի մսի գործածումն արգելված է հինդուիզմի կանոններով:

Հարավային Կորեայում ու Ճապոնիայում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության մակարդակը կտրուկ աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հարալդ ցուր Հաուզենը դա պայմանավորում է ներմուծվող տավարի մսի ծավալի աճով: Միեւնույն ժամանակ, այդ երկրներում զգալիորեն ավելի հազվադեպ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը, ինչը նրա կարծիքով բացատրվում է կովի կաթի ու կաթնամթերքի նվազագույն գործածումով:

Ուսումնասիրելով կովի արյան ու կաթի նմուշները՝ գիտնականը դրանցում հայտնաբերել է ԴՆԹ տարրեր, որը, ըստ նրա հիպոթեզի, կարող է պատկանալ քաղցկեղային հիվանդություններ  առաջացնող անհայտ վիրուսի: Բայց գիտնականը դեռ պետք է հիմնավորի այս տեսությունը, որը շարադրված է International Journal of Cancer ամսագրի վերջին համարում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.1tv.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ