Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Սննդային թաղանթը կարող է քաղցկեղ ու անպտղություն առաջացնել․ գիտնականներ. med.news.am

Սննդային թաղանթը կարող է քաղցկեղ ու անպտղություն առաջացնել․ գիտնականներ. med.news.am

Սննդային թաղանթն այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Մի շարք կլինիկական փորձարկումներ  ցույց են տվել,  որ այդ թաղանթներն,  իրոք, վնասակար են առողջության համար, ու հիմա նույնիսկ բժիշկներն են խորհուդ տալիս չօգտագործել դրանք։

Տաքանալով ՝ սննդային թաղանթում պարունակվող քիմիական նյութերը հայտնվում են սննդամթերքի ու ըմպելիքի մեջ։  Անցյալ տարի միաժամանակ երկու խոշոր գիտական հետազոտություններ կապ են հայտնաբերել սննդային մթերքների փաթեթներում պարունակվող 175 կոմպոնենտների  ու առողջական մի շարք խնդիրների՝այդ թվում պտղի անբավարար զարգացման,  քաղցկեղի ու անպտղության միջեւ։

Ներկայում նույնիսկ մինչ այդ բավականին թերահավատ տրամադրված Cancer Research UK կազմակերպությունը նախազգուշացնում է, որ սննդային թաղանթը չի կարելի օգտագործել միկրոալիքային վառարանում մթերքներ պատրաստելիս։

Այս պահին գիտնականների կարծիքով ամենավտանգավորն է բիսֆենոլ Ա անունով քիմիական նյութը,  որը լայնորեն գործածվում է պլաստիկի արտադրության մեջ ։ Օրգանիզմում այն կրկնում է կանացի էսթրոգեն հորմոնների ներգործությունը։ Լաբորատոր հետազոտությունները կապ են գտել բիսֆենոլ Ա-ի և կրծքի ու շագանակագեղձի  քաղցկեղի, նաեւ աղջիկների սեռական վաղ հասունացման միջեւ։

«Ես սննդամթերքը տաքացնում եմ միայն ապակե ու կերամիկ սպասքով,- ասում է ԱՄՆ Օստինի համալսարանի դեղագործության պրոֆեսոր Անդրեա Գորը,  ով ուսումնասիրում է մարդու վերարտադրողական գործառույթների վրա քիմիկատների ներգործությունը,- Չնայած ես սննդային թաղանթը օգտագործում եմ սառնարանում պատրաստի կերակրատեսակները պահելու համար, բայց հետո ՝ միկրոալիքային վառարանում դրանք տաքացնելուց առաջ ես հանում եմ դրանք»։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. mixstuff.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ