Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Հյութային սննդակարգերը վտանգավոր են ատամների համար. med.news.am

Հյութային սննդակարգերը վտանգավոր են ատամների համար. med.news.am

Հյութային սննդակարգերը վերջերս շատ տարածված են դարձել բնակչության շրջանում: Այս սննդակարգերի շրջանակներում մարդիկ մի քանի շաբաթ շարունակ խմում են միայն բնական հյութ եւ ֆրեշ:

Այսպիսի սննդակարգը, հավանար, իսկապես օգնում է նիհարել ու մաքրել օրգանիզմը տոքսիններից, սակայն, ինչպես նշեց բժիշկ Ուչեննա Օկոյեն, այն շատ վնասակար է ատամների համար: Բանն այն է, որ մրգերում, ի տարբերություն բանջարեղենի, շատ մեծ է շաքարի ու թթուների պարունակությունը, որոնք քայքայում է ատամների էմալը: Արդյունքում ատամները դառնում են ավելի կարճ ու փոքր, ինչը վիզուալ մարդուն տաս տարով ավելի մեծ է դարձում:

«Շատ մարդիկ չեն հասկանում, որ, մրգային հյութեր խմելով, նրանք քայքայում են ատամները, քանի որ մրգային հյութը քայքայում է էմալը»,- նշեց մասնագետը:

Այս հյութերի քայքայիչ ազդեցությունը առանձնապես նկատելի է մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ: Օրինակ, եթե մարդը տառապում է բուլեմիայով եւ հետեւում է հյութային սննդակարգի, նրա ատամների վիճակը վատթարանում է:

Եթե, այնումենայնիվ, պլանավորում եք հետեւել հյութային սննդակարգի, բժիշկ Օկոյեն խորհուրդ է տալիս բանջարեղեն օգտագործել, քանի որ դրանց ազդեցությունն էմալի վրա այդքան քայքայիչ չէ: Նախապատվություն պետք է տալ կանաչ բանջարեղենին, որը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում:

Իսկ եթե քաղցր հյութ եք խմում, խմեք այն միանգամից՝ էմալի վրա բացասական ազդեցությունը կրճատելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 9juice.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ