Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ինչու՞ չի կարելի օգտվել սմարթֆոնից՝ մարզումների ժամանակ. news.am

Ինչու՞ չի կարելի օգտվել սմարթֆոնից՝ մարզումների ժամանակ. news.am

Մարզումների, մասնավորապես՝ վազքի ժամանակ, սմարթֆոն օգտագործելը կարող է նվազեցնել մարզումների արագությունը եւ դրանք պակաս արդյունավետ դարձնել: Այս մասին են հայտնել Կենտի պետական համալսարանի ուսանողները:

 

Նրանց կազմակերպած հետազոտությունների շրջանակներում 44 ուսանողների բաժանել են չորս խմբի: Կես ժամվա ընթացքում նրանք պարապել են վազքուղու վրա: Մի մասը մարզումների ժամանակ երաժշտություն էր լսում, մյուսը՝ խոսում հեռախոսով, երրորդը՝ SMS հաղորդագրություններ ստանում եւ ուղարկում, իսկ չորրորդ խումբը վերահսկիչ բնույթ ուներ:

 

Հետազոտողները պարզել են, որ երաժշտություն լսելու համար սմարթֆոն օգտագործելը ավելացնում էր վազքուղու վրա մարզումների միջին արագությունը: Երաժշտություն լսող մասնակիցները նաեւ ավելի մեծ հաճույք էին ստանում իրենց մարզումներից: Նրանք, ովքեր հեռախոսով էին խոսում, եւս հաճույք էին ստանում մարզումներից, սակայն սրտի աշխատանքի արագությունը չէր նվազում՝ ի տարբերություն մարզումների արագության: SMS հաղորդագրություններ ստանալ եւ ուղարկելը առանձնապես չէր ազդում սրտի աշխատանքի եւ մարզումների արագության վրա:

 

Դատելով ամենից՝ սմարթֆոնով երաժշտություն լսելը եւ հեռախոսով խոսելը կարող են ավելացնել մարզումների  տեւողությունն ու հաճախականությունը: Այնումենայնիվ, հետազոտողները խորհուրդ չեն տալիս սմարթֆոն օգտագործել մարզումների ժամանակ, քանի որ դրա օգտագործման արդյունքում մարզումների ինտենսիվությունը կարող է նվազել եւ դրանք այնքան էլ օգտակար չլինեն: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. svit24.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ