Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Աղի ավելցուկը սննդակարգում կարող է դանդաղեցնել սեռահասունացումը. news.am

Աղի ավելցուկը սննդակարգում կարող է դանդաղեցնել սեռահասունացումը. news.am

Աղի բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է բացասաբար անդրադառնալ սեռահասունացման վրա, հայտնում են ԱՄՆ Վայոմինգի համալսարանի հետազոտողները:

 

Էնդոկրինոլոգիայի եվրոպական կոնգրեսին (European Congress of Endocrinology) մասնակցող գիտնականները ներկայացրել են նոր հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ աղի ավելցուկը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական տարիքի վրա: Աղի ավելցուկը դանդաղեցնում է սեռահասունացմամբ պայմանավորված փոփոխություններն օրգանիզմում, սակայն հատկանշական է, որ աղի պակասը եւս բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Հետազոտողների խոսքով՝ ուշ սեռահասունացումը կապված է վարքագծային խնդիրների եւ պտղաբերության ցածր մակարդակի հետ:

 

Գիտնականներն այս եզրահանգումներին են եկել մի խումբ լաբորատոր առնետների վրա իրականացված փորձարկումների արդյունքում: Այն կրծողները, որոնց սննդակարգը հագեցած է եղել աղով, (մարդու համար նախատեսված չափաբաժնից երեք անգամ մեծ չափաբաժնով) ավելի ուշ են սեռահասունացել՝ այն առնետների համեմատ, որոնք աղի փոքր չափաբաժիններ էին ընդունում: Սակայն այն առնետների մոտ, որոնց սննդակարգից աղը բացառված էր, սեռահասունացումը եւս ժամանակին տեղի չէր ունեցել:

 

ԱՀԿ-ն  չափահասներին խորհուրդ է տալիս օրական 5 գրամ աղից ավելի չօգտագործել: Միջին վիճակագրական բրիտանացին օրական 8 գրամից ավելի աղ է օգտագործում, իսկ ֆասթ ֆուդի սիրահար ԱՄՆ բնակիչը՝ օրական 10 գրամ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ