Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մակարոնները, սպիտակ հացը և չիպսերը խորացնում են սթրեսը. 1in.am

Մակարոնները, սպիտակ հացը և չիպսերը խորացնում են սթրեսը. 1in.am

Շատերը գիտեն, որ մարդկանց մեծամասնությունը գերադասում է սթրես ստանալ, քան լինել քաղցած. այս կարծիքին է toneto.net-ը:  Ավելի հաճախ են սթրեսային վիճակում գտնվողներն իրենց ուշադրությունն ուղղում դեպի քաղցրեղենը, որը պարունակում է հսկայական քանակությամբ «արագ» ածխաջրեր, որոնք է՛լ ավելի են խորացնում սթրեսը և հանգեցնում դեպրեսիաների:

 

Հարվարդի մասնագետները երկար ժամանակ ուսումնասիրել են սթրեսի ժամանակ ածխաջրերի օգտագործման խնդիրը:

 

Նրանք հաստատում են, որ շատ միս և ածխաջրերով հարուստ ուտելիք օգտագործող կանանց մոտ 41 տոկոսով ավելի շատ է հանդիպում քրոնիկ դեպրեսիաներ: Անցանկալի մթերքների ցանկում տեղ են գրավել մակարոնը, սպիտակ հացը և չիպսերը:

 

Իսկ այն կանայք, որոնց դիետայում կա ձիթապտղի յուղ, ձուկ, մի քիչ գինի և սուրճ, ավելի քիչ են հակված դեպրեսիայի: Դա վկայում է այն մասին, որ կյանքի դժվար պահերին պետք է ուշադիր լինել սեփական մենյուի նկատմամբ, որ է՛լ ավելի չվատացնեն իրենց վիճակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. direct-press.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ