Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ղեկին ջրազրկված վարորդները նման են հարբած վարորդների. 1in.am

Ղեկին ջրազրկված վարորդները նման են հարբած վարորդների. 1in.am

Վարորդներn, ովքեր ջուր չեն խմում, նույնքան սխալներ են թույլ տալիս ղեկին, որքան հարբած վարորդները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Լաֆբորո համալսարանի գիտնականների հետազոտությունը:

 

Գիտնականները պարզել են, որ ժամում գոնե 25 մլ ջուր խմած վարորդները երկու անգամ ավելի քիչ սխալներ են թույլ տալիս, քան նրանք, ովքեր ծարավը չեն հագեցնում:

 

«Մենք բոլորս դատապարտում ենք ոչ սթափ վիճակում վարելը, սակայն սովորաբար չենք մտածում այլ հանգամանքների մասին, որոնք ազդում են ղեկին մեր վիճակի վրա: Դրանցից մեկը ջրազուրկ վիճակում մեքենա վարելն է»,- հայտարարել է պրոֆեսոր Ռոմ Մոգանը՝ հետազոտական խմբի ղեկավարը:

 

Հաղորդվում է նաև, որ ջրազրկությունը կարող է հանգեցնել հոգեբանական շեղումների, տրամադրության փոփոխության և ուշադրության անկման:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ