Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ալկոհոլի ու դեղերի համակցումը կարող է վնաս հասցնել առողջությանը. news.am

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ալկոհոլի ու դեղերի համակցումը կարող է վնաս հասցնել առողջությանը. news.am

Որոշ դեղամիջոցների ու ալկոհոլային խմիչքների համակցումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, նշում են մասնագետները:

 

Շատ դեղամիջոցներ փոխազդում են ալկոհոլի հետ, եւ մասնակցում նյութափոխանակության գործընթացներին լյարդում: Այդ պատճառով դրանց համակցումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել: Լավագույն դեպքում դեղը պարզապես չի ազդի, քանի որ ալկոհոլը չեզոքացնում է դրա ազդեցությունը: Վատագույն դեպքում այս համակցումը կարող է հանգեցնել մահվան:

 

•   Ասպիրինը ալկոհոլի համակցությամբ բարձրացնում է աղեստամոքսային համակարգում արյունահոսության հավանականությունը:

 

•   Ացետամինոֆենը (շատ տարածված ցավազրկող) ալկոհոլի հետ համակցելու դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել լյարդին:

 

•   Քնաբեր դեղերի, ինչպես նաեւ որոշ ցավազրկողների եւ հակադեպրեսանտների հետ համակցված՝ ալկոհոլը կարող է հանկարծահաս մահվան հասցնել:

 

Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Դենիել Նեյդեսը պնդում է, որ բժիշկները նշանակումներ անելիս պետք է անպայման հարցնեն հիվանդներին, արդյո՞ք նրանք ալկոհոլ օգտագործում են, եւ եթե այո, ապա ինչ չափաբաժիններով:

 

Հիվանդները չպետք է բժիշկներից թաքցնեն կարեւոր այս տեղեկատվությունը: Որոշ հիվանդներ, բժիշկների խոսքով, չեն սիրում խոսել այն մասին, թե ինչքան են խմում՝ վախենալով, որ բժշկի մոտ կարող է վատ կարծիք ձեւավորվել նրանց մասին, սակայն պետք է գիտակցել, որ խոսքը գնում է առողջության եւ նույնիսկ կյանքի մասին:

 

«Մեր նպատակը չէ ինչ-որ մեկի մասին կարծիք կազմելը: Մենք պետք է ճիշտ որոշումներ ընդունենք, որոնք հիմնված են կարեւոր եւ ճշգրիտ տեղեկությունների վրա», - նշում է բժիշկ Նեյդեսը:

 

Հավելենք, որ հիվանդները պարտավոր են ճշտել բժիշկներից, վտանգավո՞ր է արդյոք տվյալ դեղամիջոցը համակցել ալկոհոլի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. geroina-net.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ