ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Օճառի բաղադրիչը կազմող մանրէասպան միացությունը` վնասակար. news.am
Հակաբակտերիալ օճառների մեծ մասի հիմնական բաղադրիչը հանդիսացող՝ տրիկլոզան անվամբ հայտնի քիմիական միացությունը մանրէների դեմ պայքարը լյարդի առողջության հաշվին կարող է մղել: Փորձագետների համար գաղտնիք չէ, որ այն վտանգավոր է առողջության համար. անցյալ տարի նույնիսկ սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչությունն էր այդ մասին հայտարարությամբ հանդես եկել, ինչին Մինեսոտա նահանգի՝ հակաբակտերիալ օճառներում դրա բաղադրությունն արգելելու մասին որոշումն էր հետեւել:
Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, տրիկլոզանը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մինչ այժմ էր թվում, հաղորդում է FoxNews-ը:
Մասնավորապես, ինչպես լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումներն են ցույց տվել, խնդրո առարկա քիմիական միացությունը լյարդի առողջության վրա բացասական ազդեցություն թողնելու եւ օրգանում ուռուցքի առաջացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու հատկությամբ է աչքի ընկնում:
Տրիկլոզանը հակաբակտերիալ օճառների շուրջ 75 տոկոսի, ինչպես նաեւ մաստիկայի, ատամի մածուկի եւ կոսմետիկ միջոցների բաղադրիչներից մեկն է: Ինչպես Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածի շրջանակում նկարագրություն գտած հետազոտության հեղինակներն են վստահեցնում, մկների մոտ այն լյարդի առողջությանը վնասելու եւ ուռուցքների աճին նպաստելու ներուժ է դրսեւորում:
Գիտնականները մտահոգություն են հայտնել միացության տարածված կիրառության շուրջ եւ այն հնարավորինս սահմանափակելու առաջարկությամբ հանդես եկել: Խոսքը հատկապես այն ապրանքատեսակներին է վերաբերում, որոնք տրիկլոզանի բարձր բաղադրության հաշվին անհամեմատ նվազ օգուտ կարող են տալ: Հարկ է նշել, որ ի տարբերություն հակաբակտերիալ օճառների, ատամի մածուկում, օրինակ, միացության աննշան բաղադրություն կարելի է գտնել:
21.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ