Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում՝ գազավորված ըմպելիք խմելուց հետո. med.news.am

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում՝ գազավորված ըմպելիք խմելուց հետո. med.news.am

Գազավորված ըմպելիքների՝ օրգանիզմի վրա անմիջական ազդեցությունը լիովին փաստագրված է: Օրինակ՝ այն, որ մեկ շիշ ըմպելուց հետո կարող եք շաքարի օրական անհրաժեշտ պաշարի 100 տոկոսը՝ 10 թեյի գդալ լրացնել:

Բնականաբար, արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակն է բարձրանում, սա էլ իր հերթին խթանում է  ինսուլինի արտադրությունը: Արդյունքում լյարդում և կմախքային մկաններում  սկսվում է գլիկոգենի սինթեզն ու կուտակումը: 40 րոպե անց կոֆեինի մարսման գործընթացն է ավարտվում, որն էլ իր հերթին հանգեցնում է օրգանների ու օրգան համակարգերի  տարաբնույթ արձագանքների դրսևորմանը: Այդպիսի արձագանքներից են աչքերի բիբերի լայնացումը,  զարկերակային ճնշման բարձրացումը: Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումն էլ իր հերթին հանգեցնում է լյարդից և մկաններից  գլիկոգենի դուրս բերմանը, դրա ճեղքավորմանն ու արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը: Այս է վկայում  Medical Daily-ն իր հրապարակումներում:

Եւ սա դեռ՝ առաջին ժամվա ընթացքում: Օրական մի քանի շիշ գազավորված ըմպելիք խմելուց հետո վնասակար սովորության ազդեցությունը գրեթե բոլոր օրգանները կարող են իրենց վրա զգալ: Դրանք են.

Ուղեղ

Շաքարի բարձր բաղադրությունը մի շարք նյարդաբանական, մասնավորապես՝ հիշողության հետ կապված գործընթացների աշխատանքին միջամտելու միտում ունի: Վերջերս իրականացված հետազոտության՝ Neuroscience ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն, շաքարի չարաշահումը “ուղեղածին նյարդաբանական գործոն” անունը ստացած քիմիական միացության արտազատման ծավալները նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում, ինչը կարող է կոգնիտիվ՝ ուսման եւ հիշողությունների ձեւավորման հետ կապված կարողությունների թուլացմանը հանգեցնել:

Սիրտ

2012թ. Հարվարդի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ օրական թեկուզ մեկ շիշ գազավորված ըմպելիք խմող մարդկանց մոտ սրտի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի շեշտակի աճ է նկատվում: Մասնավորապես, վնասակար ըմպելիքներից առավել հաճախ եւ առավել հազվադեպ օգտվողների միջեւ սրտի կաթվածի առաջացման ռիսկի տարբերությունը 20 տոկոս է կազմում:

Թոքեր

Գիտնականները գազավորված ըմպելիքների չարաշահումը նաեւ թոքերում ի հայտ եկող բարդությունների, մասնավորապես՝ քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտի հետ են կապում:

Ատամներ

Ամեն անգամ գազավորված ըմպելիք խմելուց հետո կլանված շաքարը բերանի խոռոչում հավաքված մանրէներին միանալու եւ թթվային միջավայր ստեղծելու սպառնալիք են առաջացնում, ինչն ատամների էմալը թուլացնելու եւ ժամանակի ընթացքում քայքայելու վտանգով է հղի: Գազավորված ըմպելիքները նաեւ թքի pH-ը նվազեցնելու եւ արդյունքում՝ բակտերիալ պրոլիֆերացիայի ու ատամների քայքայումը խթանելու վտանգ ունի: Ընդ որում, հակառակ տարածված մոլորության, դիետիկ ըմպելիքները եւս այս տեսանկյունից բացառություն չեն:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. agrodovidka.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ