Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Կոշկեղենից առավել վտանգավոր են ճանաչվել ռետինե հողաթափերը. tert.am

Կոշկեղենից առավել վտանգավոր են ճանաչվել ռետինե հողաթափերը. tert.am

Ռետինե հողաթափերը շատ հարմարավետ են, եթե դրանք լողափին են կրում, ոչ թե քաղաքում, քանի որ դրանց երկարատև կրումը վնասում է ոտքերը: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Our Windsor-ին, այս մասին զգուշացնում են Topical BioMedics-ի բժիշկները:

Նմանատիպ հողաթափերը չեն ապահովում ոտնաթաթի մկանների ճիշտ շարժը, իսկ այդ ամենը հանգեցնում է ծնկների, կոնքերի և մեջքի հոդերի խնդիրների առաջացմանը:

Հողաթափերը սովորաբար բարակ տակացուներ են ունենում, ուստի ոտքը ուժեղ է դիպչում գետնին, ինչը վտանգավոր է ոսկրերի և հոդերի համար:

Բացի այդ՝ հետևից պահող հարմարանքի բացակայության պատճառով ջանքեր են գործադրվում դրանք ոտքին պահելու համար, ինչը կարող է հավասարակշռության խախտման բերել:

Ռետինե հողաթափերը նաև բազմաթիվ վարակների, գրգռվածությունների և սնկային հիվանդությունների աղբյուր են:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. oboi-dlja-stola.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ