Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Արգելքի սպառնալիքի տակ են Chanel № 5-ի վտանգավոր բաղադրիչները

Արգելքի սպառնալիքի տակ են Chanel № 5-ի վտանգավոր բաղադրիչները

Եվրահանձնաժողովն սկսել է ուսումնասիրել Chanel № 5-ի և այլ հայտնի օծանելիքների արտադրության մեջ օգտագործվող 12 բաղադրիչի արգելման հարցը: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Independent-ին:

 

Ալերգիկ մարդկանց համար պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութերը կարող են արգելվել 2014 թվականի օգոստոսին, ինչն էլ վտանգի տակ կդնի մի շարք հայտնի օծանելիքների գոյությունը:

 

Օծանելիքների բաղադրիչների ցուցակը համալրել են տոնկայի բոբիները՝ կումարինի պարունակության պատճառով, որի բյուրեղները թարմ խոտի բույր են հիշեցնում, վարդի յուղը, որը մեխակի բույր հիշեցնող էվգարին է պարունակում:

 

Միևնույն պատճառով արգելքի տակ կարող են հայտնվել կիտրոնի և մանդարինի յուղերը, փայտի մամուռների թուրմերը և հազվագյուտ շուշանների բույր հիշեցնող HICC սինթետիկ մոլեկուլները:

 

Սա կարող է ազդել ինչպես խոշոր ապրանքանիշերի՝ Chanel-ի, Hermes-ի, Dior-ի և Guerlain-ի, այնպես էլ՝ ոչ այնքան մեծ ճանաչում ունեցող ապրանքանիշի բույրերի վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. parfum.only-u.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ