Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Բանկոմատների անդորրագրերը թունավոր նյութեր են պարունակում

Բանկոմատների անդորրագրերը թունավոր նյութեր են պարունակում

Անդորրագրերի թղթում բիսֆենոլ А տոքսինն է պարունակվում։ Նման եզրակացության են հանգել Ցիցինատիի հոսպիտալին կից բժշկակամ կենտրոնի ուսումնասիրողները։

 

Բանկոմատների անդորրագրերը տպվում են թերմոթղթի վրա, որը թունավոր նյութեր է պարունակում։

 

Ամերիկացի գիտնականները  ստուգել են բանկոմատի անդորրագրերի հետ շփում ունեցած մարդկանց մեզում թունավոր նյութի աստիճանը: 24 կամավորներից անալիզներ են վերցրել տերմինալի թղթին հպվելուց առաջ եւ հետո, հաղորդում է  «Եվրոսմին»:

 

Բիսֆենոլ А-ի աստիճանի զգալի բարձրացում բժիշկները նկատել են  այն մարդկանց մոտ, ովքեր տերմինալի թուղթն իրենց ձեռքում  պահել են երկու ժամ: Այսինքն բանկոմատի անդորրագրերի հետ  ոչ երկար շփումը առողջությանը վնաս չի պատճառում: 

 

Բիսֆենոլ А-ի  բացասական ազդեցությունն ի հայտ է գալիս տերմինալի թուղթը ձեռքում երկար պահելիս: Խանութների եւ բանկերի գանձապահների  համար բանկոմատի թղթից բխող վտանգն ակնհայտ է: Ավելի վաղ ուսումնասիրողները պարզել էին, որ օրգանիզմում բիսֆենոլ А-ի բարձր մակարդակը անպտղություն է առաջացնում, խախտում ուղեղի զարգացումը եւ  առաջացնում մի շարք այլ հիվանդություններ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. oristar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ