Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Կիսաֆաբրիկատները ստամոքսային խանգարումների հիմնական պատճառներից են

Կիսաֆաբրիկատները ստամոքսային խանգարումների հիմնական պատճառներից են

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի հետազոտողների տվյալներով՝ երեխաների ու դեռահասների մոտ ստամոքսային խանգարումների պատճառը կիսաֆաբրիկատներն են:

 

Դարանք կարող են առաջացնել ստամոքսի խանգարում, գաստրիտ եւ խոցային հիվանդություններ:

Բժիշկները բացատրում են, որ կիսաֆաբրիկատների խմորը պատրաստելիս ալյուրը անհրաժեշտ ջերմային մշակում չի անցնում: Պաթոգեն բակտերիաները եւ բորբոսի սպորները մնում են ալյուրի մեջ՝ դառնալով պոտենցիալ վտանգի աղբյուր, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Գիտնականներն ահազանգում են, որ կիսաֆաբրիկատների զոհը ամենից հաճախ դառնում են երեխաներն ու դեռահասները: Հետազոտողները նախազգուշացնում են նաեւ, որ եթե, այնուամենայնիվ, որոշել եք խանութից գնված խմորից ուտեստներ պատրաստել, պահպանեք փաթեթի վրա նշված պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը՝ խուսափելու վնասակար մանրէների զարգացումից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. psdobavki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ