Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Թույլատրելի՞ է սննդային հավելումների կիրառումը սննդամթերքում

Թույլատրելի՞ է սննդային հավելումների կիրառումը սննդամթերքում

Սննդային հավելումները սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութերն են, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական և (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար:

 

Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ:

 

Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանել է ՀՀ Կառավարությունը:

 

Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում արգելվում է օգտագործել հետևյալ սննդային հավելումները.

 

Ինդեքսը   Սննդային հավելումների անվանումները (լատինական գրառումներով)   Տեխնոլոգիական ֆունկցիաները  
E121   Ցիտրուսային կարմիր 2 (Օրսեին, Orcein, Օրխիլ, Orchil)   ներկանյութ (կարմիր)  
E123   Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2   ներկանյութ (կարմիր)  
E216   Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր (Propyl para-hydroxybenzoate)   պահածոյացնող նյութ (բենզոատներ)  
E217   Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի նատրիումական աղ (Sodium propyl para- hydroxybenzoate)   պահածոյացնող նյութ (բենզոատներ)  
E240   Ֆորմալդեհիդ (Formaldehyde)   պահածոյացնող նյութ  
E924a   Կալիումի բրոմատ (Potassium bromate)   որակը լավացնող նյութ (ալյուրի և հացի բարելավիչ)  
E924B   Կալցիումի բրոմատ (Calcium bromate)   որակը լավացնող նյութ (ալյուրի և հացի բարելավիչ)  

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. dnepropetrovsk.all.biz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ