Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մենթոլային ծխախոտն ավելի շատ է ազդում առողջության վրա, քան սովորականները

Մենթոլային ծխախոտն ավելի շատ է ազդում առողջության վրա, քան սովորականները

Դեղորայքի եւ պարենամթերքի վարչության ամերիկյան պաշտոնյաները բոյկոտում են մենթոլային ծխախոտները՝ պահանջելով դրանք ավելի վտանգավոր ճանաչել, քան սովորականները: Սակայն առայժմ վաճառքի սահմանափակման մասին խոսք չի գնում, փոխանցում է BBC-ն:

Խնդրի էությունը հետեւյալն է՝ մենթոլային ծխախոտը տոկսիկայնության մակարդակով ոչնչով չի տարբերվում մյուսներից: Սակայն դրանց նկատմամբ ավելի հեշտ է կախվածություն ձեռք բերել ու շատ ավելի դժվար է հրաժարվել: Դրա մենթոլային համն այն ծխողների համար ավելի գայթակղիչ է դարձնում, փոխանցում է MedDaily.ru-ն:

Պետք է նշել, որ մենթոլային ծխախոտն արգելելու մասին առաջին անգամ բարձրաձայնել են 2011-ին: Սակայն արտադրության այս ոլորտի ներկայացուցիչները պնդել են, որ դրանք պետք չէ դիտարկել որպես սկզբունքորեն այլ արտադրանք: Դա սովորական ծխախոտ է:

Որոշ փորձագետներ, իրենց հերթին, կոչ են անում առավելագույնս արագ սահմանափակումներ մտցնել, քանի որ դրանից է կախված մարդկանց առողջությունը: Համաձայն ԱՄՆ առողջապահության նախարարության վիճակագրության՝ Նահանգների սպիտակամորթ բնակչության 25 տոկոսը նախընտրում է մենթոլային ծխախոտ: Սեւամորթերի դեպքում այդ թիվը հասնում է 70 տոկոսի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. artdrake.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ