Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Երեխաների համար առավել վտանգավոր մթերքների ցուցակը գլխավորում է սառնաշաքարը

Երեխաների համար առավել վտանգավոր մթերքների ցուցակը գլխավորում է սառնաշաքարը

Հաճախ են լինում երեխաների շնչահեղձության դեպքեր, երբ կոկորդում ինչ-որ բան է մնում: 2001-2012 թվականների ընթացքում այդ խնդրով հոսպիտալացված երեխաների տվյալների ուսումնասիրությամբ գիտնականները կազմել են երեխաների համար վտանգավոր մթերքների ցուցակը: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:

Երեխաների շնչահեղձության դեպքեր ավելի շատ են գրանցվել սառնաշաքարից: Նրանց մոտ 15 տոկոսը տուժել է հրուշակեղենի այդ տեսակից: Մյուս կոնֆետներին բաժին է ընկնում դեպքերի 12.8 տոկոսը:

Կոշտ մսից և նրբերշիկից տուժել է երեխաների 12.2 տոկոսը, իսկ ոսկորը բժշկական օգնության դիմելու պատճառ է դարձել երեխաների 12 տոկոսի դեպքում:

Մրգերին ու բանջարեղենին բաժին է ընկնում 9.7 տոկոսը, իսկ կաթնամթերքին՝ 6.7 տոկոսը:

Ընկուզեղենից ու արևածաղկի սերմերի պատճառով բուժօգնության է դիմել երեխաների 6.5 տոկոսը, իսկ չիպսերից ու «պոպկոռնից» տուժել է 4.6 տոկոսը: Դեպքերի 3.1 տոկոսը բաժին է ընկնում հացին, թխվածքաբլիթներին, 2.6 տոկոսը՝ հոթ դոգին, 0.8 տոկոսը՝ կարտոֆիլի ֆրիին:

Մասնագետները հիշեցնում են ծնողներին, որ սնվելիս երեխան պետք է լինի մեծի հսկողության ներքո:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ