Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Բջջային հեռախոսների օգտագործումը կարող է վահանաձեւ գեղձի քաղցկեղ առաջացնել

Բջջային հեռախոսների օգտագործումը կարող է վահանաձեւ գեղձի քաղցկեղ առաջացնել

Բջջային հեռախոսների օգտագործումը կարող է ոչ միայն նպաստել ուղեղի ուռուցքների, այլեւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի առաջացմանը, տեղեկացնում է   Meddaily-ին:

 

Վերջին տասը տարում  Եվրոպայում եւ Իսրայելում ավելացել է վահանաձեւ գեղձի քաղցկեղով հիվանդների թիվը:  Այսպես, 1990 թ-ին յուրաքանչյուր 100 հազ. հրեա տղամարդկանց բաժին էր ընկել  4,2 հիվանդ: 2007թ-ին  ցուցանիշը կազմել էր  4,7: Կանանց շրջանում ցուցանիշը 9,7 –ից հասել էր 16,3-ի:

 

Հեռախոսների ազդեցությունը հնարավոր է եղել փորձարկել առողջ մարդկանց վահանձեւ գեղձի բջիջների վրա: Գիտափորձի ժամանակ օգտագործվել է ոչ թե հենց հեռախոսը, այլ նմանակող սարք:

 

Պրոֆեսոր Ռաֆայել Ֆայնմեսերի խոսքով` կատարված գիտափորձի հիման վրա եզրահանգումներ դեռ վաղ է անել: Հատկապես որ շատ միջազգային մասնագետներ չեն կարծում, թե քաղցկեղն ու հեռախոսը կապ ունեն, քանի որ ճառագայթումը ռադիոակտիվ չէ, հետեւաբար չկա ոչ մի գենետիկ վնասվածք, որն առաջացնի բջիջների անվերահսկելի տրոհում:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ