Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

«Բջջային հեռախոսը մարդուն խանգարում է երջանիկ լինել». բրիտանացի գիտնական

«Բջջային հեռախոսը մարդուն խանգարում է երջանիկ լինել». բրիտանացի գիտնական

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Փոլ Դոլանը խիստ քննադատում է բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը: Նա կարծում է, որ երջանկության գաղտնիքը պարզ է. անհրաժեշտ է միայն անջատել հեռախոսը և շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու ընկերներին՝ հաղորդագրություններ կարդալու փոխարեն:

 

Ըստ նրա՝ եթե մարդիկ չփոխեն իրենց սովորությունները, կարող են շատ լուրջ հոգեբանական խնդիրներ ունենալ: «Մենք մշտապես տարված ենք մեր հեռախոսով, և դա թանկ կնստի մեզ վրա։ Եթե մենք ավելի շատ ուշադրություն հատկացնենք մեր ընկերներին, անջատենք բջջայինը և վայելենք նրանց հետ շփումը, դա ավելի լավ կլինի, քան մշտապես հեռախոս փորփրելը»,- մեկնաբանում է Դոլանը։ Ինչպես հաղորդում է Yoki-ն, պրոֆեսորն ավելացրել է նաև, որ երջանկության զգացումը կապ չունի հարստության հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ